Հա

Այլ

12/08/2018 - 09:20

Հետազօտութիւն. «Ընտանի կենդանիներն աւելի երջանիկ ու յաջողակ են դարձնում մարդկանց»

Ընտանի կենդանիները ոչ միայն աւելի երջանիկ, այլ նաեւ յաջողակ են դարձնում մարդկանց: 

«alikonline.ir» - Ընտանի կենդանիները ոչ միայն աւելի երջանիկ, այլ նաեւ յաջողակ են դարձնում մարդկանց: Այս եզրակացութեանն է եկել բրիտանացի հոգեբան Կորին Սւիթը: Գրում է «tert.am»-ը:

«The Daily Mail»-ի հաղորդմամբ՝ Սւիթն ապացուցել է, որ ընտանի կենդանիների եւ մարդու սոցիալական ակտիւութեան միջեւ կապի յատուկ տեսակ կայ: Կենդանիների հետ ջերմ յարաբերութիւնները զգալիօրէն ազդում են մարդու վրայ՝ աւելի երջանիկ ու յաջողակ դարձնելով նրան:

Վիճակագրական տւեալների ուսումնասիրութեան արդիւնքում Սւիթը պարզել է, որ մէկ եւ աւելի ընտանի կենդանիներ պահող մարդիկ աւելի հազւադէպ են բուժօգնութեան համար դիմել, ինչպէս նաեւ՝ իրենց գործընկերներից աւելի մեծ յաջողութիւնների են հասել: Բացի այդ, նրանք աւելի բարեյաջող եւ արագ են դասաւորել իրենց անձնական կեանքը:

Հոգեբանների կարծիքով՝ կենդանիներն օգնում են մարդկանց աւելի արագ ու հեշտ յաղթահարել դժւարութիւնները: Բացի այդ, կենդանիներ պահող մարդիկ աւելի ակտիւ ու մոտիւացւած են, ինչը թոյլ է տալիս նրանց աւելի մեծ գումարներ վաստակել, քան կենդանիներ չպահող նրանց գործընկերները: 

Յարակից լուրեր

  • Հետազօտութիւն. «Սմարթֆոններն ազդում են երեխայի հոգեկան առողջութեան վրայ»
    Հետազօտութիւն. «Սմարթֆոններն ազդում են երեխայի հոգեկան առողջութեան վրայ»

    Տասնութ տարեկանից փոքր երեխաներն ու դեռահասները, որոնք օրւայ ընթացքում սմարթֆոնների, այլ գաջեթների կամ հեռուստացոյցի էկրանի առաջ մէկ ժամից աւելի ժամանակ են անցկացնում, կարող են հոգեկան խնդիրներ ձեռք բերել:

  • Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք
    Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք

    Վերջին հետազօտութեան ընթացքում մասնագէտները եկել են այն եզրակացութեան, որ կենդանական ճարպից հրաժարւելը կարող է բերել մարդու իմունային համակարգի աշխատանքի լուրջ խախտումների:

  • 10 սովորութիւն, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել քաշը
    10 սովորութիւն, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել քաշը

    Յաջողութեամբ նիհարելու եւ քաշը պահպանելու համար անհրաժեշտ է սովորութիւնները փոխել աւելի առողջներով, ասւած է «Journal of Obesity»-ում հրապարակւած «Bond University»-ի (Աւստրալիա) գիտնականների նոր հետազօտութիւնում։ 

  • Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»
    Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»

    Քնի պակասը կամ գերյագեցւածութիւնը մեծացնում է սրտամկանի ինֆարկտի եւ ինսուլտի հաւանականութըւնը: Այս մասին յայտարարում են ԱՄՆ Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների Սրտանօթային հիւանդութիւնների կանխարգելման դեպարտամենտի մասնագէտները: 

  • Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ
    Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ

    Սուրճի օգտագործումը կարող է մարդու քնի որակի վրայ բացասական ազդեցութիւն ունենալ՝ ուղեղի վրայ ներգործելու պատճառով: Տարիներ շարունակ ամէն օր սուրճ խմելու հետեւանքով կարող է քնի ցմահ վատթարացում առաջանալ՝ այն պատճառով, որ սուրճը սեղմում է մարդու ուղեղի այն հատւածը, որը պատասխանատու է քնի համար, պնդում են հարաւկորէական համալսարանի գիտնականները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։