Հա

Այլ

12/08/2018

Գերմանացիները 330 հատ արեւային մարտկոցով համալրւած էլեկտրական մեքենայ են ստեղծել

Գերմանիայում փորձարկւում է հարիւրաւոր արեւային մարտկոցներով համալրւած էլեկտրական մեքենայ, որը դեռեւս ներկայացւել է նախնական օրինակի տեսքով եւ կոչւում է «Sion»:

«alikonline.ir» - Գերմանիայում փորձարկւում է հարիւրաւոր արեւային մարտկոցներով համալրւած էլեկտրական մեքենայ, որը դեռեւս ներկայացւել է նախնական օրինակի տեսքով եւ կոչւում է «Sion»:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Daily Mail»-ը, 330 հատ արեւային մարտկոցով համալրւած մեքենան ստեղծւել է «Sono Motors» միւնխէնեան աւտոբրենդի կողմից:

Յայտնի է, որ երկրի կառավարութիւնը նպատակ է դրել մինչեւ 2020 թ. 1 մլն. էլեկտրական մեքենայ ապահովել ճանապարհների վրայ, եւ նոր մոդելի ստեղծումը կօգնի աւելի շուտ հասնել այդ նպատակին:

Յայտնի է, որ մարտկոցները ներկառուցւած են մեքենայի տանիքին, դիմացի եւ կողային հատւածներում: Դրանք հնարաւորութիւն են տալիս արեւի լոյսի դէպքում էներգիա կուտակել ու յետոյ այն օգտագործել:

Հետաքրքրական է, որ մեքենայի սրահում կայ մամուռ, որը ծառայում է որպէս բնական զտիչ, որսում է փոշու հատիկներն ու կարգաւորում խոնաւութիւնը:

Մեքենան համալրւած է էլեկտրական ուժային համակարգով ու մի լիցքաւորմամբ կարող է անցնել 250 կմ.:

Մօտ 19 հազար դոլարանոց մեքենան վաճառքում կը յայտնւի արդէն յաջորդ տարի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։