Հա

Այլ

15/08/2018 - 08:05

Մեքսիկացին Գինէսի ռեկորդների գրքում է յայտնւել աշխարհում ամենամեծ նկարի համար

Մեքսիկացի նկարիչ Ալեխանդրօ Ռիւերա Կանիասը Գինէսի ռեկորդների գրքում յայտնւել է ամենամեծ նկարի համար, որն արւել է մէկ մարդու կողմից:

«alikonline.ir» - Մեքսիկացի նկարիչ Ալեխանդրօ Ռիւերա Կանիասը Գինէսի ռեկորդների գրքում յայտնւել է ամենամեծ նկարի համար, որն արւել է մէկ մարդու կողմից: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ յայտնել է «Excelsior» թերթը:

Ռիւերա Կանիասի կողմից արւած կտաւի մակերեսը կազմել է 289 քառակուսի մետր: Կոմպոզիցիայի կենտրոնական տարրը Յեղափոխութեան յուշարձանի պատկերն է, որը Մեխիկոյի կենտրոնում տեղադրւել է ի յիշատակ 1910-1917 թւականների իրադարձութիւնների: Հէնց այդ յուշարձանի մերձակայ հրապարակում էլ կայացել է նկարչի ստեղծագործութեան շնորհանդէսը, որը պաշտօնապէս գրանցել է Գինէսի ռեկորդների գրքի տարածաշրջանային ներկայացուցիչը: Նկարիչը նշել է, որ հսկայական կտաւն արել է, որպէսզի այդ կերպ հերթական անգամ ամբողջ աշխարհին յայտարարի Մեխիկոյի մասին, իսկ Յեղափոխութեան յուշարձանը, նրա խօսքով, մեգապոլիսի խորհրդանիշերից մէկն է:

Նկարի վրայ, բացի կոթողի պատկերից, նաեւ կան սիւռէալիստական տարրեր՝ թռչող ցուլ, վիշապ, չճանաչւած թռչող սարք եւ միաեղջիւր: Նկարի վրայ աշխատանքը տեւել է երկու ամիս. միջին հաշւով նկարիչը ծախսել է օրական աւելի քան ութ ժամ: Նա լայնածաւալ նկարը բաժանել է 17 մասի, որոնցից իւրաքանչիւրի վրայ աշխատել է առանձին: Աշխարհում ամենամեծ նկարի նախորդ ռեկորդը, որն արւել է մէկ մարդու կողմից, պատկանում էր հնդկաստանցի մի նկարչի: Նա 280 քառակուսի մետր մակերեսով նկար էր ստեղծել, հաղորդել է «ՏԱՍՍ» գործակալութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։