Հա

Այլ

15/08/2018 - 08:15

Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ

Սուրճի օգտագործումը կարող է մարդու քնի որակի վրայ բացասական ազդեցութիւն ունենալ՝ ուղեղի վրայ ներգործելու պատճառով: Տարիներ շարունակ ամէն օր սուրճ խմելու հետեւանքով կարող է քնի ցմահ վատթարացում առաջանալ՝ այն պատճառով, որ սուրճը սեղմում է մարդու ուղեղի այն հատւածը, որը պատասխանատու է քնի համար, պնդում են հարաւկորէական համալսարանի գիտնականները:

«alikonline.ir» - Սուրճի օգտագործումը կարող է մարդու քնի որակի վրայ բացասական ազդեցութիւն ունենալ՝ ուղեղի վրայ ներգործելու պատճառով: Տարիներ շարունակ ամէն օր սուրճ խմելու հետեւանքով կարող է քնի ցմահ վատթարացում առաջանալ՝ այն պատճառով, որ սուրճը սեղմում է մարդու ուղեղի այն հատւածը, որը պատասխանատու է քնի համար, պնդում են հարաւկորէական համալսարանի գիտնականները: Տեղեկացնում է «news.am»-ը:

Հետազօտութեանը մասնակցել է 162 մարդ: Մասնակիցներին հարցրել են, թէ օրական քանի գաւաթ սուրճ են խմում եւ որքան է տեւում քունը:

Կարճ հարցազրոյցից յետոյ փորձարկւողների գլխուղեղի ՄՌՏ են անցկացրել՝ որոշելու համար ելունդաձեւ գեղձի ծաւալը. գլխուղեղի հատւած, որը պատասխանատու է քնի եւ հանգստի ժամանակ մելատոնինի արտադրման համար:

Գիտնականները պարզել են, որ այս ըմպելիքի սիրահարների ելունդաձեւ գեղձի ծաւալը 20 տոկոսով փոքր է, քան նրանց մօտ, ովքեր չափաւոր քանակութեամբ են սուրճ խմում կամ ընդհանրապէս չեն օգտագործում: Կոֆէինի մշտական օգտագործման ազդեցութեամբ այս գեղձի գերչորացումը կարող է ապահովել քնի ցմահ վատթարացումը, կարծում են գիտնականները:

Մասնագէտները յոյս ունեն, որ հետազօտութեան արդիւնքները կօգնեն լուծել տարեցների քնի խնդիրները:

Յարակից լուրեր

  • Գիտնականները բացատրել են, թէ ինչու է սուրճն օրւայ տարբեր ժամերին տարբեր կերպ ազդում
    Գիտնականները բացատրել են, թէ ինչու է սուրճն օրւայ տարբեր ժամերին տարբեր կերպ ազդում

    Գիտնականները պատմել են սուրճի առանձնայատկութիւնների մասին եւ նշել, թէ ինչու է այս ընպելիքն օրւայ տարբեր ժամերին տարբեր կերպ ազդում օրգանիզմի վրայ: Նրանց խօսքով՝ սա կապւած է կորտիզոլ հորմոնի հետ:

  • Ինչո՞ւ է վտանգաւոր հանգստեան օրերին երկար քնելը
    Ինչո՞ւ է վտանգաւոր հանգստեան օրերին երկար քնելը

    Հանգստեան օրերին երկար քնելն օրգանիզմն աւելի ուժեղ է վնասում, քան պարբերաբար քիչ քնելը: Այս մասին նշւած է Կոլորադոյի համալսարանի գիտնականների հետազօտութեան մէջ, որը հրապարակւել է «Current Biology» ամսագրում:

  • Հետազօտութիւն. «Գաջեթներից կախւածութիւնը բացասաբար է ազդում երեխաների զարգացման վրայ»
    Հետազօտութիւն. «Գաջեթներից կախւածութիւնը բացասաբար է ազդում երեխաների զարգացման վրայ»

    «New York Post»-ը յայտնում է, որ մինչեւ 2 տարեկան ժամանակակից երեխաները գաջեթների վրայ երկու անգամ աւելի շատ ժամանակ են ծախսում, քան նրանց հասակակիցները 20 տարի առաջ։ Միչիգանի համալսարանի գիտնականների հետազօտութիւնների համաձայն, 2014 թ․ փոքրիկ երեխաները տարբեր սարքերի էկրանների մօտ օրական անցկացրել են մօտ 3.05 ժամ, այն դէպքում, երբ 1997 թ․ այդ ցուցանիշը հաւասար էր 1.32 ժամի։ 

  • Ասպիրին. աւելի շատ օգտակա՞ր է, թէ՞ վնասակար
    Ասպիրին. աւելի շատ օգտակա՞ր է, թէ՞ վնասակար

    Ասպիրինի մասին վերջին ժամանակներս յաճախ ենք լսում. այս դեղամիջոցը հիմա ընդունում են մի ամբողջ շարք հիւանդութիւնների կանխարգելման համար։ Բայց նոր հետազօտութեան հեղինակները, որը հրապարակւել է «Journal of the American Medical Association»-ում, նախազգուշացնում են, որ թէեւ ասպիրինն իջեցնում է ինֆարկտի եւ ինսուլտի ռիսկը, դրա կիրառումից ներքին արնահոսութիւնների հաւանականութիւնը էապէս աւելանում է, եւ դա պացիենտները պէտք է իմանան։

  • Ինչպէս կարող են քաշը եւ հասակն ազդել ձեր կեանքի տեւողութեան վրայ
    Ինչպէս կարող են քաշը եւ հասակն ազդել ձեր կեանքի տեւողութեան վրայ

    Քաշը եւ հասակը կարող են զգալի ազդեցութիւն ունենալ կանանց կեանքի տեւողութեան վրայ, պնդում են Հոլանդիայում «Maastricht» համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները: Հետաքրքիր է, որ տղամարդկանց դէպքում նման կապ չի յայտնաբերւել:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։