Հա

Այլ

16/08/2018 - 09:10

Պարող, երգող, հրդեհներ մարող ու բուժօգնութիւն ցոյց տւող ռոբոտներ․ Պեկինում բացւել է Ռոբոտատեխնիկայի ամենամեայ կոնֆերանսը

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկել է Ռոբոտատեխնիկայի համաշխարհային ամենամեայ կոնֆերանսը, որին մասնակցում են հարիւրաւոր ակադեմիկոսներ, փորձագէտներ, գիտահետազօտական ինստիտուտների ու ընկերութիւնների ներկայացուցիչներ։ 

«alikonline.ir» - Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկել է Ռոբոտատեխնիկայի համաշխարհային ամենամեայ կոնֆերանսը, որին մասնակցում են հարիւրաւոր ակադեմիկոսներ, փորձագէտներ, գիտահետազօտական ինստիտուտների ու ընկերութիւնների ներկայացուցիչներ։

Պարող եւ երգող, ծանրութիւն բարձրացնող, տնային գործերով զբաղւող, երեխաներին զւարճացնող, ռեստորանների յաճախորդներին սպասարկող եւ անգամ հրդեհներ մարող ու բուժօգնութիւն ցոյց տւող․ իւրօրինակ ու զարմացնող նոր ռոբոտների պակաս այս անգամ էլ չկայ։

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալութիւնը, այս անգամ կոնֆերանսը կը տեւի մինչեւ օգոստոսի 19, այս տարւայ կոնֆերանսի կարգախօսն է «Նոր իմպուլս արհեստական ինտելեկտի զարգացման համար՝ փոխշահաւէտութեան եւ բաց հորիզոնների դարաշարջանում»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։