Հա

Այլ

18/08/2018

«Microsoft». «Արհեստական ինտելեկտ է ներդրել աշխարհի ընկերութիւնների 27 տոկոսը»

Այսօրւայ դրութեամբ հանգուցային բիզնես-գործընթացներում ու ծառայութիւններում արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ է ներդրել աշխարհի ընկերութիւնների 27 տոկոսը, եւս 46 տոկոսն այդ տեխնոլոգիաների օգտագործմամբ փորձնական նախագծեր է պատրաստում: Այս տւեալները բերւած են «Microsoft»-ի «Ինտելեկտուալ տնտեսութիւն. ինդուստրիայի եւ հասարակութեան տրանսֆորմացիան արհեստական ինտելեկտի ազդեցութեան ներքոյ» գլոբալ հետազօտութեան մէջ:

«alikonline.ir» - Այսօրւայ դրութեամբ հանգուցային բիզնես-գործընթացներում ու ծառայութիւններում արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ է ներդրել աշխարհի ընկերութիւնների 27 տոկոսը, եւս 46 տոկոսն այդ տեխնոլոգիաների օգտագործմամբ փորձնական նախագծեր է պատրաստում: Այս տւեալները բերւած են «Microsoft»-ի «Ինտելեկտուալ տնտեսութիւն. ինդուստրիայի եւ հասարակութեան տրանսֆորմացիան արհեստական ինտելեկտի ազդեցութեան ներքոյ» գլոբալ հետազօտութեան մէջ: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Հետազօտութեան տւեալների համաձայն, արհեստական ինտելեկտի նկատմամբ ընկերութիւնների անվստահութիւնն անցեալ է դառնում. այսպէս, ղեկավարների 94 տոկոսը վստահ է բիզնեսի համար արհեստական ինտելեկտի օգտակարութեան հարցում, ընդսմին 37 տոկոսն այդ տեխնոլոգիաները շատ կարեւոր է համարում: Թոփ-մենեջերների կարծիքով, առաջիկայ տարիներին արհեստական ինտելեկտն ակտիւօրէն կօգնի ընկերութիւններին ինովացիաներ ներդնելու, տաղանդաւոր աշխատակիցներին պահելու, ինչպէս նաեւ արտադրանքի զարգացման գործում:

«Նաեւ ղեկավարների 59 տոկոսը վստահ է, որ արհեստական ինտելեկտի շնորհիւ կը բարձրանայ աշխատակիցների աշխատավարձը, իսկ 56 տոկոսը դրա հետ է կապում իրենց երկրում կամ ճիւղում զբաղւածութծեան մակարդակի բարձրացումը»,- ճշտւում է հետազօտութեան մէջ:

Ընկերութիւնների ղեկավարները գտնում են, որ արհեստական ինտելեկտը առաջիկայ հինգ տարում դրական ադեցութիւն կունենայ նաեւ ամբողջ տնտեսութեան վրայ: Հարցւածների 90 տոկոսի կարծիքով, արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները կը նպաստեն տնտեսական զարգացմանը, 86 տոկոսը արհեստական ինտելեկտի հաշւին արդիւնաւէտութեան բարձրացում է ակնկալում, իսկ 84 տոկոսը՝ նորաստեղծականութեան աւելացում: Բացի այդ, հարցւածների 69 տոկոսն ակնկալում են, որ արհեստական ինտելեկտի շնորհիւ նոր աշխատատեղեր կը յայտնւեն իրենց երկրում եւ ինդուստրիայում, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։