Հա

Այլ

18/08/2018

Պենտագոնն աւելի քան 34 մլն. դոլար է ծախսել Թրամփի ինքնաթիռների ներքին յարդարանքի համար

Միացեալ Նահանգների ռազմական գերատեսչութիւնն անցած տարի աւելի քան 34 մլն. դոլար է ծախսել նախագահ Դոնալդ Թրամփի երկու պահեստային ինքնաթիռների ներքին սրահների յարդարման համար:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների ռազմական գերատեսչութիւնն անցած տարի աւելի քան 34 մլն. դոլար է ծախսել նախագահ Դոնալդ Թրամփի երկու պահեստային ինքնաթիռների ներքին սրահների յարդարման համար:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «defenseone.com» կայքը, այդ օդանաւերը հիմնականում օգտագործում են առաջին տիկին Մելանիա Թրամփն ու նախագահական վարչակազմի բարձրաստիճան պաշտօնեաները:

Աղբիւրը մանրամասնում է, որ «Boeing 747» օդանաւերի ներքին սրահներն աւելի ճոխ են դարձել՝ նախագահական չափանիշներին համապատասխանելու համար: Արդիւնքում, դրանք նմանեցվել են նախագահական «Air Force One» ինքնաթիռի սրահին:

Ընդհանուր առմամբ, գումարը ծախսւել է «VIP» գօտում նստատեղեր, գորգեր գնելու, ներկելու ու մաքրելու աշխատանքների համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։