Հա

Այլ

19/08/2018

Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»

Քնի պակասը կամ գերյագեցւածութիւնը մեծացնում է սրտամկանի ինֆարկտի եւ ինսուլտի հաւանականութըւնը: Այս մասին յայտարարում են ԱՄՆ Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների Սրտանօթային հիւանդութիւնների կանխարգելման դեպարտամենտի մասնագէտները: 

«alikonline.ir» - Քնի պակասը կամ գերյագեցւածութիւնը մեծացնում է սրտամկանի ինֆարկտի եւ ինսուլտի հաւանականութըւնը: Այս մասին յայտարարում են ԱՄՆ Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների Սրտանօթային հիւանդութիւնների կանխարգելման դեպարտամենտի մասնագէտները: Տեղեկացնում է «news.am»-ը:

Նրանց կարծիքով՝ նման ռիսկերը տարիքի հետ մեծանում են, հետեւաբար, կարելի է խօսել սրտի «ծերացման» մասին: Ուսումնասիրութեան ընթացքում վերլուծւել են 30-74 տարեկան 12 755 մարդու բժշկական տւեալները: Նրանց մօտ 13 տոկոսը հաղորդել է, որ քնում է հինգ կամ պակաս ժամ, 24 տոկոսը՝ վեց ժամ, 31 տոկոսը՝ եօթ ժամ, 26 տոկոսը՝ ութ ժամ, մօտ 5 տոկոսը՝ 9 կամ աւել ժամ:

Հետազօտողները բազմաթիւ գործօններ են հաշւի առել՝ տարիքը, սեռը, արեան ճնշման պարամետրերը, ծխելը, շաքարախտը, խոլեստերինի մակարդակը եւ այլն, եւ այդ գործօնների հիման վրայ հաշւարկւել են սրտանօթային հիւանդութեան ռիսկի գործօնները իւրաքանչիւր մասնակցի համար: Այնուհետեւ այդ ցուցանիշները վերափոխել են սրտի համար «աւելորդ» տարիների:

Արդիւնքներով ստացւել էր, որ նրանք, ովքեր մէկ ժամ աւել կամ պակաս էին քնում, քան անհրաժեշտ է, միջինում 4.5 տարով աւելի մեծ սիրտ ունէին, քան հարկաւոր է:

Հինգ ժամ եւ պակաս տեւողութեամբ գիշերային քնի դէպքում ցուցանիշն աւելի բարձր էր՝ 5.1 տարի: Ամենաքիչը սիրտը ծերանում էր օրական եօթ ժամ տեւողութեամբ քնի դէպքում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։