Հա

Այլ

Երկուշաբթի, 20 Օգոստոսի 2018 08:10

10 սովորութիւն, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել քաշը

Յաջողութեամբ նիհարելու եւ քաշը պահպանելու համար անհրաժեշտ է սովորութիւնները փոխել աւելի առողջներով, ասւած է «Journal of Obesity»-ում հրապարակւած «Bond University»-ի (Աւստրալիա) գիտնականների նոր հետազօտութիւնում։ 

«alikonline.ir» - Յաջողութեամբ նիհարելու եւ քաշը պահպանելու համար անհրաժեշտ է սովորութիւնները փոխել աւելի առողջներով, ասւած է «Journal of Obesity»-ում հրապարակւած «Bond University»-ի (Աւստրալիա) գիտնականների նոր հետազօտութիւնում։ Գրում է «news.am»-ը:

Այս հետազօտութեան շրջանակում մարդկանց մի խումբ աշխատել է որոշ սովորութիւններից ազատւելու ուղղութեամբ, երկրորդ խումբը պէտք է մշակէր 10 նոր սովորութիւններ, իսկ երրորդ խումբը վերահսկւող էր։ Առաջին խմբի մասնակիցներն ամէն առաւօտ հաղորդագրութիւն էին ստանում ցուցումներով՝ աշխատանքի գնալ այլ ճանապարհով, այսօր այլ ժանրի երաժշտութիւն լսել, կարճ պատմութիւն գրել եւ այլն։ Երկրորդ խմբի մասնակիցները պէտք է իրենց առօրեայ կեանքում ներդնէին ներքոյիշեալ սովորութիւնները․

12 շաբաթ անց երկու խմբերի մասնակիցներն էլ միջինում 3.1-ական կգ. քաշ են կորցրել։ Հետաքրքիր է, որ սովորութիւնների փոփոխման շնորհիւ մօտակայ 12 ամիսների ընթացքում նրանք ոչ միայն քաշ չեն հաւաքել, այլ նաեւ աւելի են նիհարել՝ միջինում 2.1 կգ. իւրաքանչիւրը:

Այսպէս, 10 սովորութիւն, որոնք կօգնեն ձեզ նիհարել․

1. Սովորէք նախաճաշել, ճաշել եւ ընթրել ըստ ժամանակացոյցի, եւ ոչ թէ երբ ստացւի։ Սա կօգնի ձեզ խուսափել աւելորդ սննդից։

2. Նախապատւութիւնը տւէք առողջ ճարպերին, որոնք պարունակում են ընդեղէնը, աւոկադոն, ձուկը։ Ֆասթ ֆուդ փորձէք չուտել։

3. Ամէն օր փորձէք 10 հազար քայլ անել։ Աստիճանաւանդակները ոտքով բարձրացէք, տրանսպորտից իջէք մի կանգառ շուտ եւ ոտքով գնացէք։

4. Ձեզ հետ վերցրէք օգտակար նախուտեստներ, օրինակ՝ մրգեր՝ չիպսերի ու կեքսերի փոխարէն։

5. Սկսէք ուշադիր ուսումնասիրել սննդամթերքի փաթեթաւորումը մինչեւ այն գնելը. պարզէք՝ որքան ճարպ, շաքար եւ աղ է պարունակում այդ մթերքը։

6. Սկսէք ուտել փոքր ափսէով: Եթէ չէք կշտացել, մի բաժակ ջուր խմէք եւ սպասէք 5 րոպէ, եթէ հասկանաք, որ իսկապէս չէք կշտացել, կարելի է էլի ուտել։

7. Օրւայ ընթացքում տեղից վեր կացէք, քայլէք. շատ նստելը վնասակար է եւ վտանգաւոր։

8. Երբ ծարաւում էք, ջուր խմէք։ Մրգահիւթ կարելի է խմել օրական միայն մէկ ոչ մեծ բաժակ, ոչ աւելին։

9. Ճաշէք միշտ սեղանի մօտ եւ ոչ թէ քայլելիս, հակառակ դէպքում՝ ուտելու ընթացքում կը շեղւէք եւ կարող էք չնկատել յագենալու մասին օրգանիզմի ազդանշանները։

10. Ամէն օր փորձէք ուտել թէկուզ 5 չափաբաժին բանջարեղէն՝ թարմ, սառեցւած կամ նոյնիսկ պահածոյացւած։

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ