Հա

Այլ

21/08/2018

Կոճակաւոր հեռախօսների նկատմամբ հետաքրքրութիւնը կտրուկ աճել է

Կոճակաւոր հեռախօսների վաճառքները, որոնք մուտք չունեն համացանց, 2017 թւականին հինգ տոկոսով աճել են: Հնացած մոդելների նկատմամբ մեծ հետաքրքրութիւնը երկար տարիներ ի վեր նկատւում է առաջին անգամ: 

 

«alikonline.ir» - Կոճակաւոր հեռախօսների վաճառքները, որոնք մուտք չունեն համացանց, 2017 թւականին հինգ տոկոսով աճել են: Հնացած մոդելների նկատմամբ մեծ հետաքրքրութիւնը երկար տարիներ ի վեր նկատւում է առաջին անգամ: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ յղում անելով «Sky News»-ին: 

Ըստ որում սմարթֆոնների վաճառքներն անսպասելիօրէն ցածր աճ են արձանագրել՝ երկու տոկոս, գրել է հրատարակութիւնը: Հեռախօսներ գնելիս առաջնահերթութիւնների փոփոխման պատճառ կարող է լինել յոգնածութիւնը սոցիալական ցանցեր շուրջօրեայ մուտք գործելուց: Օգտատէրերը գիտակցաբար իրենց զերծ են պահում «Instagram»-ում կամ «Facebook»-ում նորացումների ստուգումից՝ գնելով համացանց մուտքի հնարաւորութիւն չունեցող մոդելներ:

«Fox News»-ի տւեալների համաձայն՝ միջին օգտատէրը սմարթֆոնում նորութիւններն ստուգում է իւրաքանչիւր 12 րոպէն մէկ: «Ofcom»-ի հետազօտութիւնը հաշւարկել է, որ բրիտանացիների 78 տոկոսն իր կեանքը չի պատկերացնում առանց հեռախօսի: Սովորաբար աւագ սերունդն օրական առցանց անցկացնում է երկու ժամ 28 րոպէ, իսկ 18-24 տարեկանների շրջանում համացանցում գտնւելը հասնում է երեք ժամ 14 րոպէի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։