Հա

Այլ

25/08/2018 - 08:00

«Porsche»-ն ներկայացրել է «Project Gold» նախագիծը

Գերմանական «Porsche» մեքենաշինական ընկերութիւնը ներկայացրել է 18 ամիս տեւած իր աշխատանքի արդիւնքը՝ «Project Gold» նախագիծը, որն իրենից ներկայացնում է վերջին 911 մոդելի վերականգնւած տարբերակը:

«alikonline.ir» - Գերմանական «Porsche» մեքենաշինական ընկերութիւնը ներկայացրել է 18 ամիս տեւած իր աշխատանքի արդիւնքը՝ «Project Gold» նախագիծը, որն իրենից ներկայացնում է վերջին 911 մոդելի վերականգնւած տարբերակը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ տեղեկացնում է «motor.ru»-ն:

Նշւում է, որ աւտոմեքենայի թարմացւած տարբերակի հիմք է ծառայել «Porsche 911» (993) աւտոմեքենայի օրիգինալ թափքը, որը ներկրւել է ոսկեգոյնի «Golden Yellow Metallic» երանգով: Այս երանգը հասանելի է նաեւ ժամանակակից «911 Turbo S Exclusive Series» մոդելի աւտոմեքենաների համար:

Աղբիւրը մանրամասնում է, որ «Project Gold»-ը աշխատում է 3.6 լիտրանոց շարժիչով, որի հզօրութիւնը 450 ձիաուժ է: Բացի այդ, նորոյթը համալրւել է օրիգինալ մեխանիկական փոխանցման տուփով:

Նշւում է, որ վերարտադրւած մոդելը չի կարող օգտագործւել սովորական ճանապարհների վրայ եւ կարող է գործածւել միայն մասնաւոր ճանապարհների վրայ:

«Motor.ru»-ի տւեալների համաձայն՝ աւտոմեքենան կը վաճառւի 2018 թւականի հոկտեմբերին՝ «Sotheby’s» աճուրդային տան աճուրդում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։