Հա

Այլ

25/08/2018 - 08:10

«Jaguar»-ն սկսում է էլեկտրական «E-Type»-ի սերիական արտադրութիւնը

Բրիտանական «Jaguar» ընկերութիւնը որոշել է «E-Type» դասական սպորտային մեքենայի էլեկտրական տարբերակի փոքրածաւալ արտադրութիւն սկսել:

«alikonline.ir» - Բրիտանական «Jaguar» ընկերութիւնը որոշել է «E-Type» դասական սպորտային մեքենայի էլեկտրական տարբերակի փոքրածաւալ արտադրութիւն սկսել:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «motor.ru»-ն, օրիգինալ մոդելների սեփականատէրերին նոյնպէս կառաջարկեն մեքենաները վերափոխել էլեկտրաքարշակ համակարգի:

«Jaguar E-Type» էլեկտրական մոդելի կոնցեպտը ներկայացւել է նախորդ տարւայ սեպտեմբերին: Ռոդսթերը զինւել է 299 ձիաուժ հզօրութեամբ շարժիչով եւ լիթիում-իոնային մարտկոցներով:

100 կմ/ժամ արագութիւնն այս մոդելը զարգացնում է 5.5 վայրկեանում: Մէկ լիցքաւորմամբ այն կարող է 270 կմ. տարածութիւն անցնել: Մարտկոցների վերալիցքաւորումը 6-7 ժամ կը պահանջի:

Էլեկտրամեքենայի սերիական մոդելի տեխնիկական բնութագրիչներն ու գինը դեռեւս չեն հաղորդւում: Առաջին պատւիրատուներն իրենց էլեկտրական «Jaguar E-Type»-ը կը ստանան 2020-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։