Հա

Այլ

27/08/2018

«Bugatti»-ն ներկայացրել է «Chiron»-ի «էքստրեմալ» տարբերակը

Ֆրանսիական «Bugatti» ընկերութիւնը «The Quail - A Motorsports Gathering» յատուկ միջոցառման շրջանակներում ներկայացրել է «Divo» մոդելը: 

«alikonline.ir» - Ֆրանսիական «Bugatti» ընկերութիւնը «The Quail - A Motorsports Gathering» յատուկ միջոցառման շրջանակներում ներկայացրել է «Divo» մոդելը: 

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս գրում է «motor.ru»-ն, հիպերքարը, որը կառուցւել է «Chiron» մոդելի հիման վրայ, եզակի դիզայն է ստացել՝ ուղղահայաց լուսադիոդային համակարգով, զարգացած աերոդինամիկ համակարգով, ինչպէս նաեւ նորացւած շասիով: 

Իր անւանումը «Divo»-ն ստացել է ֆրանսիացի մրցարշաւորդ Ալբերտ Դիւոյի պատւին: 1928-ին նա միացել է «Bugatti»-ի գործարանային թիմին եւ  դարձել «Targa Florio» մրցարշաւի կրկնակի յաղթող: 

«Bugatti Divo»-ի ուժային համակարգը նման է «Chiron»-ի տարբերակին: Մեքենան աշխատում է 8 լիտր ծաւալային «W16» շարժիչով, որը 1500 ձիաուժ հզօրութիւն է զարգացնում: Նորագոյն մոդելի դինամիկ բնութագրիչները չեն նշւում, սակայն յայտնի է, որ նոյն շարժիչով «Bugatti Chiron»-ը 100 կմ/ժամ արագութիւնը զարգացնում է 2.4 վայրկեանում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։