Հա

Այլ

27/08/2018 - 09:20

Ամերիկեան ընկերութիւնը ստեղծել է սմարթֆոնի գերբարակ, նոյնիսկ քամուց ճկւող էկրան

Ճկւող էկրանով սմարթֆոնների մասին խօսւում է 2013 թ. ի վեր, սակայն շուկայի ներկայացուցիչները դեռեւս վերջնական մոդել չեն ներկայացրել՝ սահմանափակւելով միայն նախնական օրինակներով ու կոնցեպտներով:

«alikonline.ir» - Ճկւող էկրանով սմարթֆոնների մասին խօսւում է 2013 թ. ի վեր, սակայն շուկայի ներկայացուցիչները դեռեւս վերջնական մոդել չեն ներկայացրել՝ սահմանափակւելով միայն նախնական օրինակներով ու կոնցեպտներով:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «cnet.com» կայքը, ամերիկեան «Royole» տեխնոլոգիական ընկերութեան մասնագէտներին յաջողւել է ստեղծել գերբարակ «OLED» էկրան՝ 0.01 մմ. հաստութեամբ, որը կարող է ճկւել ու թեքւել նոյնիսկ քամուց:

Յատկանշական է, որ էկրանն այն աստիճան ճկուն է, որ այն հնարաւոր է թեւնոցի պէս ծալել թեւի շուրջ:

Ընկերութիւնը պատրաստւում է նորարարական սարքի շնորհանդէսը կազմակերպել յաջորդ շաբաթ՝ Բեռլինում մեկնարկելիք տեխնոլոգիական ցուցահանդէսի ժամանակ:

Յաւելենք, որ ճկւող էկրանով սմարթֆոնի ստեղծման ուղղութեամբ աշխատում են «Samsung», «Lenovo» եւ «LG» ընկերութիւնները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։