Print this page
28/08/2018 - 08:00

«Mercedes-Benz»-ը ներկայացրել է 1930-ականների «Արծաթէ նետի» ժամանակակից համարժէքը

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում անցկացւող «Monterey Car Week» միջոցառման ժամանակ տեղի է ունեցել «Mercedes-Benz Vision EQ Silver Arrow» էլեկտրական կոնցեպտ-քարի համաշխարհային շնորհանդէսը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում անցկացւող «Monterey Car Week» միջոցառման ժամանակ տեղի է ունեցել «Mercedes-Benz Vision EQ Silver Arrow» էլեկտրական կոնցեպտ-քարի համաշխարհային շնորհանդէսը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «motor.ru»-ն, նախատիպի համար ոգեշնչում են դարձել լեգենդար «Արծաթէ նետերը», մասնաւորապէս, «W125 Rekordwagen»-ը, որով 1938 թւականի յունւարին Ռուդոլֆ Կարաչիոլան մինչեւ 432.7 կմ/ժ արագութիւն է հաւաքել:

Աղբիւրի հաղորդմամբ՝ աւտոմեքենայի երկարութիւնը 5.3 մետր է, իսկ բարձրութիւնը՝ մէկ մետր: Նորոյթի ինտերիերում օգտագործւել է շագանակագոյն բնական կաշի եւ փայլեցւած ալիւմին:

Նշւում է, որ «Mercedes-Benz Vision EQ Silver Arrow»-ը աշխատում է 750 ձիաուժ հզօրութեամբ շարժիչով, իսկ մարտկոցների բլոկը թոյլ է տալիս առանց վերալիցքաւորման մինչեւ 400 կմ. անցնել:

Յարակից լուրեր