Print this page
29/08/2018 - 09:20

«Land Rover»-ը վիրտուալ աչքերով անվարորդ պարկուճ է կառուցել

«Jaguar Land Rover» ընկերութիւնը վիրտուալ աչքերով անվարորդ պարկուճ է կառուցել: 

«alikonline.ir» - «Jaguar Land Rover» ընկերութիւնը վիրտուալ աչքերով անվարորդ պարկուճ է կառուցել: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ տեղեկացնում է Motor.ru-ն:

Աղբիւրի հաղորդմամբ՝ նորոյթն օգտագործւում է «U.K. Autodrive» կառավարական նախագծի շրջանակում, որի նպատակը պարզելն է՝ ինչպէս են անվարորդ աւտոմեքենաները կարող վերարտադրել մարդու պահւածքն ու արձագանգները շարժման ժամանակ:

Նշւում է, որ խօսքը, մասնաւորապէս, հետիոտնի եւ վարորդի միջեւ տեսողական կոնտակտի նմանակումն է:

Ինժեներների գաղափարի համաձայն՝ վիրտուալ աչքերը պէտք է ցոյց տան հետիոտնին, որ անվարորդ սարքը տեսել է նրան ու պատրաստւում է կանգ առնել անցումի մօտ:

Ընդ որում, կոգնիտիւ հոգեբանների թիմն արձանագրում է վստահութեան մակարդակը տեսողական կոնտակտից առաջ եւ յետոյ՝ որոշելով՝ արդեօք այսպիսի նմանակումը կարող է բարձրացնել հետիոտնի համոզւածութիւնը, որ աւտոմեքենան կանգ կառնի ու ճանապարհ կը տայ իրեն:

Յարակից լուրեր