Print this page
29/08/2018 - 09:30

Կանադայում բացւելու է աշխարհի ամենաբարձր, ամենաարագ եւ ամենաերկար «ամերիկեան զւարճագնացքը»

Կանադական թեմատիկ այգիներից մէկը յայտարարել է, որ շուտով կը գործարկի աշխարհի ամենաբարձր, ամենաարագ եւ ամենաերկար երթուղին ունեցող «ամերիկեան զվարճագնացք» կոչւող ատրակցիոնը, որի առաւելագոյն արագութիւնը կե կազմի 128 կմ/ժամ:

«alikonline.ir» - Կանադական թեմատիկ այգիներից մէկը յայտարարել է, որ շուտով կը գործարկի աշխարհի ամենաբարձր, ամենաարագ եւ ամենաերկար երթուղին ունեցող «ամերիկեան զվարճագնացք» կոչւող ատրակցիոնը, որի առաւելագոյն արագութիւնը կե կազմի 128 կմ/ժամ:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում է «Daily Mail»-ը, նորագոյն ատրակցիոնը կը բացւի յաջորդ տարի Օնտարիօ նահանգի «Հրաշքների աշխարհ» (Wonderland) զւարճանքների այգում:

Դիզայներները յայտնում են, որ զւարճագնացքի երթուղին անցնելու է 1100 մետր լեռնային ճանապարհով, որտեղ ուղեւորներին դիտարժան տեսարան է սպասւում դէպի Տորոնտոյի հորիզոնը: Ատրակցիոնի երթուղու մի մասն անցնում է ստորգետնեայ թունելով:

Կանադական զւարճանքների այգին 330 ակր տարածք է զբաղեցնում Տորոնտոյից 35 կմ. հեռաւորութեամբ:

Յարակից լուրեր