Հա

Այլ

29/08/2018

Յովհաննէս Պօղոս Երկրորդին պատկանած «Ford» աւտոմեքենան կրկին աճուրդի է հանւել

«Sotheby՚s» աճուրդների տունը Օբեռնում (ԱՄՆ, Ինդիանայի նահանգ) վաճառքի է հանում «Ford Escort 1100 GL» աւտոմեքենան, որը պատկանել է Հռոմի Յովհաննէս Պօղոս Երկրորդ պապին: 

«alikonline.ir» - «Sotheby՚s» աճուրդների տունը Օբեռնում (ԱՄՆ, Ինդիանայի նահանգ) վաճառքի է հանում «Ford Escort 1100 GL» աւտոմեքենան, որը պատկանել է Հռոմի Յովհաննէս Պօղոս Երկրորդ պապին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «Vatican News» նորութիւնների պորտալը: 

Կարոլ Վոյտիլան աւտոմեքենան 1976 թւականին ձեռք է բերել Լեհաստանում՝ Կրակովի արքեպիսկոպոս եղած ժամանակ: 1978 թւականին առաքելական գահի տիրակալ ընտրւելուց յետոյ «Ford Escort»-ը պահւում էր Վատիկանի աւտոտնակում եւ 1996 թւականին աճուրդում վաճառւել 17.7 մլն. իտալական լիրով: Աճուրդից ստացւած ամբողջ հասոյթն այն ժամանակ օգտագործւեց բարեգործական նպատակներով: 

2005 թւականին պապական աւտոմեքենան կրկին աճուրդի դրւեց եւ այս անգամ ձեռք բերւեց 530 հազար ֆունտ ստեռլինգով: Ներկայում «Sotheby՚s»-ը այս «աւտոմասունքը» գնահատում է այնպիսի մի գումար, որը տատանւում է 150 հազարից մինչեւ 300 հազար դոլար:

Երկնագոյն «Ford Escort 1100 GL«-ը հաւաքւել է Գերմանիայում եւ հանդերձւած է 1.1 լիտր ծաւալով քառագլան շարժիչով եւ փոխանցումների քառաստիճան մեխանիկական տուփով, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։