Հա

Այլ

04/09/2018 - 08:10

«Honda»-ն «S 660» կոմպակտ ռոդսթերը վերածել է ռետրո մեքենայի

Ճապոնական «Honda S 660» կոմպակտ ռոդսթեր մոդելն արտաքին դիզայներական վերափոխութեան է ենթարկւել՝ նմանւելով 1960-ականների սպորտային մոդելներին:

«alikonline.ir» - Ճապոնական «Honda S 660» կոմպակտ ռոդսթեր մոդելն արտաքին դիզայներական վերափոխութեան է ենթարկւել՝ նմանւելով 1960-ականների սպորտային մոդելներին:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում է «Motor.ru»-ն, թափքի նոր վահանակները պատրաստւած են պլաստիկից, ապակէ մանրաթելից: Նման կառոյցով են փոխարինւելու մեքենայի բոլոր արտաքին տարրերը, բացի տանիքից եւ դռներից: Մեքենայի համար նոյնիսկ յատուկ լուսային տեխնիկա է նախատեսւած, որը նոյնպէս ընդգրկւած է փոփոխութիւնների համալիր փաթեթում:

Թիւնինգային փաթեթի արժէքն է 1.296.000 իեն (11.667 դոլար): Առաջին հարիւր մոդելը կը համալրւի մետաղական ցուցանշանով՝ անհատական համարանիշով: Փոփոխութիւններն իրականացւելու են Ճապոնիայում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։