Հա

Այլ

05/09/2018 - 08:10

«BMW»-ն պատւէրներ է ընդունում դեռեւս գոյութիւն չունեցող մեքենայի համար

Գերմանական «BMW» ընկերութիւնը պատւէրներ է ընդունում «iX3» էլեկտրաքրոսովերի համար, որի արտադրութիւնն սկսւելու է 2020-ին:

«alikonline.ir» - Գերմանական «BMW» ընկերութիւնը պատւէրներ է ընդունում «iX3» էլեկտրաքրոսովերի համար, որի արտադրութիւնն սկսւելու է 2020-ին:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս փոխանցում է «korrespondent.net»-ը, առաջին մոդելների վաճառքը կը սկսւի Նորւեգիայում: Այժմ նորւեգացիները կարող են մեքենան ձեռք բերելու հերթում տեղ ամրագրել 15 հազար կրոնով (շուրջ 2000 դոլար):

«BMW iX3» էլեկտրական քրոսովերի նախատիպը ներկայացւել է գարնանը Պեկինում: Բաւարական ընկերութիւնը նախատեսում է սերիական արտադրութեան յանձնել մոդելը:

Այն կառուցւած է «X3»-ի հարթակի հիման վրայ եւ համալրւած է «eDrive» բլոկով ուժային համակարգով: Մէկ լիցքաւորմամբ մեքենան կը կարողանայ 400 կմ. տարածութիւն անցնել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։