Print this page
05/09/2018 - 08:20

1.000.000.000.000 դոլար. «Amazon»-ին յաջողւեց կրկնել «Apple»-ի ռեկորդը

Համաշխարհային խոշորագոյն առցանց վաճառք իրականացնող «Amazon» ընկերութիւնը երկրորդն է դարձել ԱՄՆ-ում, որի կապիտալիզացիան հասել է 1 տրիլիոն դոլարի:

«alikonline.ir» - Համաշխարհային խոշորագոյն առցանց վաճառք իրականացնող «Amazon» ընկերութիւնը երկրորդն է դարձել ԱՄՆ-ում, որի կապիտալիզացիան հասել է 1 տրիլիոն դոլարի:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «CNN»-ը, ընկերութեան արժէքը երեքշաբթի գերազանցել է մէկ տրիլիոն դոլարը՝ հետեւելով «Apple»-ին, որն այդ շեմը հատել էր օգոստոսի սկզբին:

Առեւտրային աճուրդի ընթացքում 24-ամեայ գործունէութիւն ծաւալող «Amazon»-ի մէկ բաժնետոմսի արժէքը հաւասարւել է 2020.5 դոլարի:

Պատմութեան մէջ առաջին ընկերութիւնը, որի կապիտալիզացիան 2007-ին հասել է տրիլիոն դոլարի, դարձել է չինական նաւթագազային «PetroChina» ընկերութիւնը, սակայն այն ժամանակ ընկերութեանը չյաջողւեց պահպանել առաջատար դիրքերը՝ նաւթի գների անկման պատճառով:

Յարակից լուրեր