Print this page
08/09/2018 - 08:00

Գիտնականներ. «Սակաւաշարժ կենսակերպը կը յանգեցնի 1.5 մլրդ. մարդու մահւան»

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) հրապարակել ե հաշւետւութիւն, որի համաձայն, սակաւաշարժ կենսակերպը կարող է յանգեցնել այն մարդկանց մահւան, որոնք չեն ընտելացել վարժութիւններ անելուն կամ մարզասրահ յաճախելուն:

«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) հրապարակել ե հաշւետւութիւն, որի համաձայն, սակաւաշարժ կենսակերպը կարող է յանգեցնել այն մարդկանց մահւան, որոնք չեն ընտելացել վարժութիւններ անելուն կամ մարզասրահ յաճախելուն:

Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, գրել է «Science Alert»-ը: Հետազօտողները պարզել են, որ ամբողջ աշխարհում կանանց 32 տոկոսը եւ տղամարդկանց 23 տոկոսը չի ստանում օրգանիզմին անհրաժեշտ ֆիզիկական ակտիւութեան նոյնիսկ տասներորդ մասը: Նման կենսակերպը, գիտնականների կարծիքով, կարող է հրահրել քրոնիկական հիւանդութիւնների մեծ մասի սրացում, իսկ մանրէներն ու վիրուսային վարակները գործը կը հասցնեն աւարտին: ԱՀԿ-ի տւեալներով՝ մի քանի տասնամեակ անց անբաւարար ֆիզիկական ակտիւութիւնից մահացածների թւաքանակը կարող է հասնել 1.4-1.5 միլիարդի:

Ընդ որում միւսներից աւելի շատ կը տուժի այսպէս կոչւած զարգացած երկրների բնակչութիւնը՝ չափահաս ամերիկացիների շուրջ 40 տոկոսը եւ ՄԵծ Բրիտանիայի չափահասների 36 տոկոսը: ԱՀԿ-ի տւեալներով՝ 2001 թւականից ի վեր իրավիճակը միայն բարդանում է. մարդիկ սկսել են աւելի շատ նստել տանը, աւելի քիչ զբաղւել սպորտով, իսկ նորմալ սննդաբաժինը փոխարինւել է վնասակար մթերքներով, որոնց օգտակար յատկութիւնները մեծ հարցականի տակ են:

Յարակից լուրեր