Print this page
08/09/2018

Համացանցում յայտնւել է «Nokia»-ի՝ 5 տեսախցիկ ունեցող սմարթֆոնի լուսանկարը

Համացանցում լուսանկար է յայտնւել, որում պատկերւած է ֆիննական «Nokia» ընկերութեան սմարթֆոնը, որը հինգ տեսախցիկ ունի:

«alikonline.ir» - Համացանցում լուսանկար է յայտնւել, որում պատկերւած է ֆիննական «Nokia» ընկերութեան սմարթֆոնը, որը հինգ տեսախցիկ ունի: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Life.ru»-ն՝ յղում անելով տեխնոլոգիական աղբիւրին:

Լուսանկարում երեւում է գաջեթի հետեւի վահանակը, որը համալրւած է «Zeiss» ոսպնեակով 5 սենսորով: Ոսպնեակների մօտ տեղադրւած է լուսարձակումը:

Ենթադրւում է, որ դա «Nokia 10» մոդելն է: Աւելի վաղ համացանցում յայտնւել էին այդ մոդելի գծագրերը՝ տեսախցիկների միեւնոյն դիրքով:

Երեք տեսախցիկ ունեցող առաջին սմարթֆոնը դարձել է «Huawei P20 Pro» մոդելը, որի ուժեղ կողմերն են գիշերային նկարահանումը եւ հնգակի հիբրիդային խոշորացումը:

Յարակից լուրեր