Print this page
09/09/2018

Ներկայացւել է «BMW X2»-ի ամենահզօր տարբերակը՝ նորագոյն շարժիչով

Բաւարական ընկերութիւնը ներկայացրել է «BMW X2» քրոսովեր-կուպէի առաջադէմ տարբերակը, որը դարձել է «M35» մոդելը՝ «M Performance» տուրբոշարժիչով:

«alikonline.ir» - Բաւարական ընկերութիւնը ներկայացրել է «BMW X2» քրոսովեր-կուպէի առաջադէմ տարբերակը, որը դարձել է «M35» մոդելը՝ «M Performance» տուրբոշարժիչով:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում է «Motor.ru»-ն, «TwinPower Turbo» շարժիչը 8 աստիճան աւտոմատ փոխանցման տուփի հետ աշխատելով 306 ձիաուժ հզօրութիւն է զարգացնում: Այն համադրւում է «xDrive» լիաքարշակ համակարգի հետ: 100 կմ/ժամ արագութիւնը «BMW X2 M35i» մոդելը զարգացնում է 4.9 վայրկեանում:

Բացի այդ, մեքենան համալրւել է հակամառախուղային լուսարձակներով՝ «Full HD» տեխնոլոգիայով, յետեւի «M»-սփոյլերով, 19 կամ 20 դեուեմ անւահեծերով: Գործառոյթների թւում են պրոեէկցիոն էկրանը, «Apple CarPlay» անլար համակարգը, խցանումների եւ կայանման ժամանակ տեղաշարժման օգնական համակարգը։

«BMW X2 M35i»-ի արտադրութիւնը նախատեսւում է սկսել նոյեմբերին: Եւրոպական շուկայում վաճառքը կը մեկնարկի 2019-ի մարտին:

Յարակից լուրեր