Հա

Այլ

Կիրակի, 09 Սեպտեմբերի 2018 08:10

«Lexus»-ը ներկայացրել է իր առաջին սերիական զբօսանաւը

Ճապոնական «Toyota Motor»-ին պատկանող «Lexus» բրենդը ներկայացրել է իր առաջին սերիական զբօսանաւը եւ բացայայտել նորոյթի մանրամասները: 

«alikonline.ir» - Ճապոնական «Toyota Motor»-ին պատկանող «Lexus» բրենդը ներկայացրել է իր առաջին սերիական զբօսանաւը եւ բացայայտել նորոյթի մանրամասները: Այդ մասին ըստ «tert.am»-ի՝ տեղեկացնում է «Motor.ru»-ն:

Ընկերութեան ներկայացուցիչների խօսքով՝ լիւքս դասի «LY 650» զբօսանաւը «շքեղութեան եւ ակտիւ ապրելակերպի հնարաւորութիւնների ուսումնասիրութեանն» ուղղւած նախագծի մի մասն է:

Աղբիւրը մանրամասնում է, որ 19.96 մետրանոց զբօսանաւը կը կառուցեն «Marquis-Larson Boat Group» ամերիկեան նաւաշինական ընկերութեան մասնագէտները:

Նշւում է, որ «Lexus LY 650»-ը համալրւած է երեք նաւախցով, որոնցում վեց քնելու տեղ կայ: Զբօսանաւի վառելիքի բաքի տարողութիւնը 3.785 լիտր է, իսկ խմելու ջրի տարողութիւնը՝ 852 լիտր:

Զբօսանաւը կաշխատի 12.8 լիտրանոց «Volvo Penta» դիզելային շարժիչով, որի հզօրութիւնը 1000 ձիաուժ է:

Related items

Image Gallery

{gallery}49472{/gallery}

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։