Print this page
09/09/2018

Հրապարակւել է աշխարհի ամենաայցելւած երկրների ցանկը

ՄԱԿ Զբօսաշրջութեան համաշխարհային կազմակերպութիւնը հրապարակել է զբօսաշրջիկների ամենասիրւած 10 երկրների ցանկը, որը գլխաւորել է Ֆրանսիան:

«alikonline.ir» - ՄԱԿ Զբօսաշրջութեան համաշխարհային կազմակերպութիւնը հրապարակել է զբօսաշրջիկների ամենասիրւած 10 երկրների ցանկը, որը գլխաւորել է Ֆրանսիան: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Կազմակերպութեան զեկույցում տեղ գտած տւեալների համաձայն՝ Ֆրանսիան աշխարհի ամենաայցելւած երկիրն է (86.7 մլն. այցելու): Ցանկի երկրորդ տեղը զբաղեցրել է Իսպանիան (81.8 մլն. այցելու), իսկ երրորդը՝ ԱՄՆ-ը (75.9 մլն. այցելու):

Աշխարհի ամենաայցելւած երկրների հնգեակում ներառւել են նաեւ Չինաստանը (60.7 մլն. այցելու) եւ Իտալիան (58.3 մլն. այցելու):

ՄԱԿ Զբօսաշրջութեան համաշխարհային կազմակերպութեան մասնագէտները նաեւ կազմել են ամենաարագ զարգացող զբօսաշրջային ուղղութիւնների վարկանիշը, որը գլխաւորել է Եգիպտոսը (55.1 տոկոս աճ), երկրորդ տեղում է յայտնւել Տոգոն (46.7 տոկոս աճ), իսկ երրորդ տեղում՝ Սան Մարինոն (31.1 տոկոս աճ):

Ամենաարագ զարգացող զբօսաշրջային ուղղութիւնների վարկանիշի հնգեակը եզրափակել են Վիէտնամը (29.1 տոկոս աճ) եւ Վրաստանը (27.9 տոկոս աճ):

Յարակից լուրեր