Հա

Այլ

Կիրակի, 09 Սեպտեմբերի 2018 09:30

Միլիարդատէր Ջէք Ման որոշել է 54 տարեկանում թոշակի գնալ «Alibaba»-ի ղեկավարի պաշտօնից

Չինական «Alibaba» ինտերնետ-ռիթէյլերի հիմնադիր Ջէք Ման որոշել է սեպտեմբերի 10-ին ընկերութիւնից հեռանալ: Նա այս մասին յայտնել է «The New York Times»-ին:

«alikonline.ir» - Չինական «Alibaba» ինտերնետ-ռիթէյլերի հիմնադիր Ջէք Ման որոշել է սեպտեմբերի 10-ին ընկերութիւնից հեռանալ: Նա այս մասին յայտնել է «The New York Times»-ին: Տեղեկացնում է «news.am»-ը:

Միլիարդատէրը երկուշաբթի դառնալու է 54 տարեկան: Նոյն օրը՝ սեպտեմբերի 10-ին, Չինաստանում նաեւ նշւում է Ուսուցչի օրը: Մինչեւ «Alibaba»-ն հիմնադրելը, Ջէք Ման եղել է անգլերէնի ուսուցիչ:

Ինչպէս պնդում է պարբերականը, Ման թոշակի է անցնում այն պատճառով, որ Չինաստանում գործարար միջավայրը փչացել է, իսկ պետական ձեռնարկութիւնները աւելի յաճախ են միջամտում մասնաւոր ընկերութիւնների աշխատանքին: «NYT»-ն նշում է, որ Ման կը մնայ «Alibaba»-ի տնօրէնների խորհրդում եւ խորհուրդներ կը տայ ընկերութեան ղեկավարութեանը: Պարբերականի հետ հարցազրոյցում Ման իր թոշակի անցնելն անւանել է «նոր դարաշրջանի սկիզբ»:

«Forbes»-ը Ջէք Մայի կարողութիւնը գնահատում է 36.6 մլրդ. դոլար: Նա «Alibaba» ընկերութիւնը հիմնադրել է 1999 թւականին, որը դարձել է աշխարհի խոշորագոյն ռիթէյլերներից մէկը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ