Print this page
09/09/2018 - 09:50

Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք

Վերջին հետազօտութեան ընթացքում մասնագէտները եկել են այն եզրակացութեան, որ կենդանական ճարպից հրաժարւելը կարող է բերել մարդու իմունային համակարգի աշխատանքի լուրջ խախտումների:

«alikonline.ir» - Վերջին հետազօտութեան ընթացքում մասնագէտները եկել են այն եզրակացութեան, որ կենդանական ճարպից հրաժարւելը կարող է բերել մարդու իմունային համակարգի աշխատանքի լուրջ խախտումների: Գրում է «news.am»-ը:

«Օրգանիզմն առանց մսի չի ստանում նիւթեր, որոնք կարեւոր են առանցքային կենսաբանական համակարգերի աշխատանքի համար: Աուտոիմունային հիւանդութիւններ, մկանային համակարգի խնդիրներ, գլխացաւեր, ինչպէս նաեւ մեծ թւով այլ տհաճութիւններ՝ ահա թէ ինչ է սպասում այն մարդկանց, որոնք հրաժարւում են մսից»,- յայտնում են գիտնականները:

Դեռեւս էւոլիւցիայի ընթացքում մսի գործածումը օգնել է մարդկութեան զարգացմանը որպէս կենսաբանական տեսակ. կենդանական ծագման սպիտակուցներում պարունակւող վիտամինները ակտիւօրէն նպաստել են ուղեղի մեծացմանը, որի շնորհիւ մեր տեսակը կարողացել է յաղթահարել զարգացման շատ աստիճաններ՝ մեզ բերելով ներկայիս «Homo sapiens»-ին, նշւած է «Naked Science» ամսագրում:

Սակայն արժի նշել նաեւ Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան նախազգուշացումների մասին, որի փորձագէտները միսը եւ նրա հիմքով մթերքները դասում են ուռուցքային հիւանդութիւններ առաջացնող քաղցկեղածինների շարքին: Այնպէս որ, ամէն ինչ լաւ է չափի մէջ, իսկ «կանաչ սննդակարգի» հետեւորդները արժի, որ մտահոգւեն կենդանական ճարպի որակեալ փոխարինման մասին, որպէսզի օրգանիզմը ստանայ վիտամինների եւ միկրոտարրերի անհրաժեշտ քանակութիւնը:

Յարակից լուրեր