Print this page
11/09/2018 - 08:00

«Mercedes-Benz»-ն ստեղծել է ապագայի ինքնագնաց տարնսպորտային միջոցը՝ համալրւած արհեստական ինտելեկտով

Գերմանական «Mercedes-Benz» ընկերութիւնը ներկայացրել է ապագայի ինքնագնաց ֆուրգոնի նախատիպը, որն ստացել է «Vision Urbanetic» անւանումը:

«alikonline.ir» - Գերմանական «Mercedes-Benz» ընկերութիւնը ներկայացրել է ապագայի ինքնագնաց ֆուրգոնի նախատիպը, որն ստացել է «Vision Urbanetic» անւանումը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս գրում է «Motor.ru»-ն, կոնցեպտն իրենից էլեկտրական ուժային համակարգով եւ արհեստական ինտելեկտով համալրւած հարթակ է ներկայացնում, որի վրայ կարելի է տեղադրել բեռնատար կամ ուղեւորատար մոդուլը:

Նորոյթի ընդհանուր երկարութիւնը կազմում է 5.14 մետր: Բեռնատար հարթակի երկարութիւնը 3.17 մետր է: Նախատիպը կարող է մինչեւ 12 ուղեւոր տեղափոխել:

«Vision Urbanetic»-ի օգտագործումը նախատեսում է մեծացնել ուղեւորափոխադրման հոսքը եւ տեղափոխւող բեռների քանակն՝ առանց առկայ ենթակառուցւածքների զգալի փոփոխութիւնների եւ յաւելեալ տրանսպորտի օգտագործման:

Այդ նպատակով «Vision Urbanetic»-ը համալրւած է արհեստական ինտելեկտով, որը թոյլ կը տայ իրական ժամանակում վերլուծել երթեւեկութեան ծանրաբեռնւածութիւնը, գտնել ուղեւորների կուտակման վայրերն ու արձագանգել:

Յարակից լուրեր