Հա

Այլ

11/09/2018

Հայաստան եւ Արցախ այցելած Էնթոնի Բուրդէնը յետմահու 6 «Էմմի» մրցանակի է արժանացել

«CNN» հեռուստաալիքի յայտնի հաղորդավար, խոհարար Էնթոնի Բուրդէնը, որն անցեալ տարի ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանգեանի ուղեկցութեամբ այցելել էր Հայաստան ու Արցախ եւ իր «Էնթոնի Բուրդէն. անծանօթ տեղանքներ» հեռուստահաղորդման համար ռեպորտաժներ պատրաստել, յետմահու 6 «Էմմի» մրցանակի է արժանացել:

«alikonline.ir» - «CNN» հեռուստաալիքի յայտնի հաղորդավար, խոհարար Էնթոնի Բուրդէնը, որն անցեալ տարի ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանգեանի ուղեկցութեամբ այցելել էր Հայաստան ու Արցախ եւ իր «Էնթոնի Բուրդէն. անծանօթ տեղանքներ» հեռուստահաղորդման համար ռեպորտաժներ պատրաստել, յետմահու 6 «Էմմի» մրցանակի է արժանացել:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս գրում է «Daily Mail»-ը, ընթացիկ տարւայ յունիսին Ֆրանսիայի հիւրանոցներից մէկում ինքնասպան եղած Բուրդէնը պարգեւատրւել է «Էնթոնի Բուրդէն. անծանօթ տեղանքներ» հեռուստահաղորդման համար՝ յաղթելով «Լաւագոյն ոչ գեղարւեստական հաղորդաշար», «Լաւագոյն ձայնային ձեւաւորում» եւ այլ անւանակարգերում։

Յայտնի է, որ մրցանակները ստացել է Բուրդէնի գործընկերներից մէկը, որը հաղորդավարի հետ է աշխատել 20 տարի:

Յայտնի խոհարարի՝ տարբեր երկրների խոհանոցների մասին պատմող, քաղաքականութեամբ համեմւած հաղորդաշարը համարւում է «CNN» հեռուստաընկերութեան ամենաբարձր վարկանիշն ունեցող ծրագրերից մէկը:

«CNN»-ից տեղեկացրել են, որ 2018 թ. կը ցուցադրւի հաղորդաշարի նոր նկարահանւած 7 մաս:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։