Print this page
12/09/2018

Հերէֆորդի քարտէզի վրայ Նոյի տապանը պատկերւած է հայ-իրանական սահմանին

Հերէֆորդի քարտէզը բաղկացած է 500-ից աւելի պատկերներից, որոնց մի մասը պարունակում է Աստւածաշնչեան իրադարձութիւնների առերեւոյթ վայրերի մասին վկայութիւն:

«alikonline.ir» - Հերէֆորդի քարտէզը բաղկացած է 500-ից աւելի պատկերներից, որոնց մի մասը պարունակում է Աստւածաշնչեան իրադարձութիւնների առերեւոյթ վայրերի մասին վկայութիւն: Այս մասին ըստ «news.am»-ի՝ գրում է բրիտանական «The Sun»-ը:

Աւելի քան 1000 տարի առաջ ստեղծւած այս պատմական քարտէզը, որում, ենթադրաբար, նշւած են կրօնական իրադարձութիւնների վայրերը, մինչ օրս շարունակում է վերծանւել: «Mappa Mundi»-ն, որի վրայ Նոյի տապանը վերցւած է շրջանի մէջ, դարեր շարունակ շփոթեցրել է հետազօտողներին: Նշւում է, որ քարտէզում աշխարհը պատկերւած է հետեւեալ կերպ. Արեւելքը՝ վերեւում՝ որպէս արեւի ծագելու եւ Քրիստոսի երկրորդ գալստեան խորհրդանիշ, Երուսաղէմը՝ մէջտեղում, ինչպէս տարածւած էր այդ ժամանակաշրջանում:

Նոյի տապանն ակնյայտ կերպով պատկերւած է քարտէզի ներքեւի ձախ կողմում՝ այսօրւայ հայ-իրանական սահմանին: Հեղինակը գրում է, որ դա կապւում է այն տեսութեան հետ, որ այժմ հանրայայտ տապանի քայքայւած մնացորդները կարելի է գտնել Արարատ լեռան վրայ: Նոյի տապանը պատկերւած է կենդանիներով:

Մագաղաթէ այս քարտէզը, գիտնականների համոզմամբ, կարող է 1000 տարւայ վաղեմութիւն ունենալ: Այն ներկայացնում է 13-րդ դարի վերջին եւ 14-րդ դարի սկզբին մարդկութեան պատմութիւնը, աշխարհագրութիւնը եւ ճակատագիրը՝ քրիստոնեայ Եւրոպայի պատկերացմամբ: Աշխարհի՝ այն ժամանակ յայտնի բնակեցւած մասը, որը մօտաւորապէս համարժէք է Եւրոպային, Ասիային եւ Հիւսիսային Աֆրիկային, քարտէզագրւած է քրիստոնէական պատկերացումների հիման վրայ:

Յարակից լուրեր