Հա

Այլ

13/09/2018 - 08:05

ԱՄՆ-ում աւարտւել է «Apple»-ի նորոյթների շնորհանդէսը

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում աւարտւել է «Apple» կորպորացիայի նոր սարքերի շնորհանդէսը: Միջոցառման ընթացքում ընկերութիւնը ներկայացրել է «iPhone Xr», «iPhone XS» եւ «iPhone XS Max» սմարթֆոնները, ինչպէս նաեւ՝ «Apple Watch Series 4» ժամացոյցը: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում աւարտւել է «Apple» կորպորացիայի նոր սարքերի շնորհանդէսը: Միջոցառման ընթացքում ընկերութիւնը ներկայացրել է «iPhone Xr», «iPhone XS» եւ «iPhone XS Max» սմարթֆոնները, ինչպէս նաեւ՝ «Apple Watch Series 4» ժամացոյցը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Բացի դրանից, ներկայացւել են «iOS 12», «macOS Mojave», «watchOS 5» եւ «tvOS 12» օպերացիոն համակարգերի նոր տարբերակները:

Ընկերութեան ներկայացուցիչները պատմել են նորոյթների մասին եւ ներկայացրել դրանց յատկանիշներն ու առանձնայատկութիւնները:

Յիշեցնենք, որ միջոցառումն անցկացւել է Կուպերտինո քաղաքում՝ Ստիւ Ջազի անւան թատրոնի դահլիճում:

Շնորհանդէսը բացել է ընկերութեան գլխաւոր տնօրէն Թիմ Կուկը՝ պատմելով «Apple Watch Series 4» ժամացոյցի մասին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։