Հա

Այլ

16/09/2018 - 08:00

Գիտնականները առաւօտեան սուրճ խմելու եւս մէկ պատճառ են նշել

Պորտուգալիայից գիտնականները ամէն առաւօտ մեծ դոզայով սուրճ խմելու եւս մէկ պատճառ են նշել: Պարզւել է, որ կոֆէինի գործածումը երիկամների քրոնիկական հիւանդութիւններով մարդկանց մօտ նւազեցնում է վաղաժամ մահւան հաւանականութիւնը:

«alikonline.ir» - Պորտուգալիայից գիտնականները ամէն առաւօտ մեծ դոզայով սուրճ խմելու եւս մէկ պատճառ են նշել: Պարզւել է, որ կոֆէինի գործածումը երիկամների քրոնիկական հիւանդութիւններով մարդկանց մօտ նւազեցնում է վաղաժամ մահւան հաւանականութիւնը: Յօդւածը հրապարակւել է «Nephrology Dialysis Transplantation» ամսագրում: Գրում է «news.am»-ը:

1999-2011 թւականներին անցկացւած հետազօտութեանը մասնակցել է երիկամային անբաւարարութեամբ տառապող 4863 մարդ: Գիտնականները որոշել են սուրճի, թէյի եւ այլ ոչ ալկոհոլային ըմպելիքների մէջ պարունակւող կոֆէինի պահանջի ամենօրեայ մակարդակը, ինչպէս նաեւ ընդհուպ մինչեւ 2011 թւականի դեկտեմբերի 31-ը վերահսկել են կամաւորների առողջական վիճակը՝ գրանցելով մինչ այդ մահւան բոլոր դէպքերը:

60 ամսւայ ընթացքում մահացել է 1283 մարդ: Ընդ որում՝ նրանց մօտ, որոնք ստացել են կոֆէինի ամենաբարձր դոզաները (օրական 213.5 միլիգրամից աւելի),  վաղաժամ մահւան հաւանականութիւնը 22 տոկոսով նւազել է՝ նրանց համեմատութեամբ, որոնք օգտագործել են օրական 28.2 միլիգրամից պակաս կոֆէին: Այն մասնակիցների մօտ, որոնք օգտագործել են միջինը 103 միլիգրամ կոֆէին, մահւան հաւանականութիւնը նւազել է 26 տոկոսով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։