Հա

Այլ

17/09/2018 - 08:00

Ամերիկեան քաղաքը վաճառքի է հանւել 1.7 մլն. դոլարով

ԱՄՆ-ում վաճառքի է հանւել Ջորջիա նահանգի Թումսբորօ քաղաքը: 1.7 մլն. դոլարի դիմացը գնորդը կը ստանայ բնակելի տներ, ինչպէս նաեւ բազմաթիւ այլ կառոյցներ՝ ռեստորան, վիկտորիական ոճով կառուցւած հիւրանոց, ջրաղաց եւ անգամ սեփական օպերային թատրոն: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ում վաճառքի է հանւել Ջորջիա նահանգի Թումսբորօ քաղաքը: 1.7 մլն. դոլարի դիմացը գնորդը կը ստանայ բնակելի տներ, ինչպէս նաեւ բազմաթիւ այլ կառոյցներ՝ ռեստորան, վիկտորիական ոճով կառուցւած հիւրանոց, ջրաղաց եւ անգամ սեփական օպերային թատրոն:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս գրում է «Lenta.ru»-ն, քաղաքում կայ նաեւ բանկետների սրահ, բամբակի պահեստ, վարսաւիրանոց, բանկի հնագոյն շէնք, երկաթուղային դեպո, արհեստական լճակ, արտեզեան աղբիւր: 

Քաղաքի կայքում ասւում է, որ ներկայիս տէրերը յոյս ունեն, որ Թումսբորոն կը յայտնւի լաւ ձեռքերում. նոր տէրերը պէտք է ըմբռնեն այդ վայրի իւրայատկութիւնը եւ պատմական կերպարի պահպանման կարեւորութիւնը: Նրանք ենթադրում են, որ քաղաքը կարելի է օգտագործել որպէս զբօսավայր կամ թանգարան բաց երկնքի տակ: Վաճառքի պատճառը չի նշւում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։