Հա

Այլ

17/09/2018 - 09:10

Օրական կաթնամթերքի երեք չափաբաժնի օգտագործումը կապւած է սիրտ-անօթային հիւանդութիւնների եւ վաղաժամ մահւան հաւանականութեան նւազման հետ: Այսպիսի եզրակացութեան են յանգել Մաքմասթերի համալսարանի (Կանադա) գիտնականները, նշւած է «MedicalXpress»-ի մամուլի հաղորդագրութեան մէջ:

«alikonline.ir» - Օրական կաթնամթերքի երեք չափաբաժնի օգտագործումը կապւած է սիրտ-անօթային հիւանդութիւնների եւ վաղաժամ մահւան հաւանականութեան նւազման հետ: Այսպիսի եզրակացութեան են յանգել Մաքմասթերի համալսարանի (Կանադա) գիտնականները, նշւած է «MedicalXpress»-ի մամուլի հաղորդագրութեան մէջ: Տեղեկացնում է «news.am»-ը:

Հետազօտութեանը մասնակցել է 21 երկրներից 35-70 տարեկան 136.384 մարդ: Մասնագէտները որոշել են կամաւորների սննդակարգը եւ 9.1 տարի հետեւել են նրանց առողջական վիճակին: Դիտարկումների ժամանակահատւածում գրանցւել է մահւան 6796 դէպք եւ սիրտ-անօթային հիւանդութիւնների 8555 դէպք:

Կաթնամթերքի մէկ չափաբաժինը համարժէք էր մէկ բաժակ կաթին կամ 244 գրամ քաշով եոգուրտին, 15 գրամ պանրին կամ 5 գրամ կարագին:

Հետազօտութեան բոլոր մասնակիցներին բաժանել են 4 խմբի՝ ամէն օր օգտագործւող չափաբաժնի քանակութեանը համապատասխան: Պարզւել է, որ նրանք, ովքեր ամենամեծ քանակութեամբ կաթնամթերք են գործածել (միջինը 3.2 չափաբաժին), 2.2 տոկոսով նւազեցրել են (սիրտ-անօթային հիւանդութիւններից եւ այլ պատճառներով) մահանալու հաւանականութիւնը՝ այն մարդկանց համեմատութեամբ, որոնք կաթնամթերք չեն օգտագործել: Ընդ որում՝ օգտակար է եղել նոյնիսկ ոչ իւղազերծ կաթնամթերքը (2.9 չափաբաժին քանակութեամբ), որը վաղաժամ մահւան հաւանականութիւնը նւազեցրել է 1.1 տոկոսով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։