Հա

Այլ

18/09/2018 - 08:05

«SpaceX»-ը յայտնել է Լուսնի շուրջն առաջին զբօսաշրջային թռիչքի համար ընտրւած ուղեւորի անունը

Ամերիկեան «SpaceX» ընկերութեան «Big Falcon» (BFR) տիեզերանաւի առաջին ուղեւորը, որը կը մասնակցի զբօսաշրջային նպատակներով մարդկանց Լուսնի շուրջը պտտելու ծրագրին, կը լինի ճապոնացի միլիարդատէր, արւեստի գործերի կոլեկցիոներ Իւսակու Մաեձաւան: 

«alikonline.ir» - Ամերիկեան «SpaceX» ընկերութեան «Big Falcon» (BFR) տիեզերանաւի առաջին ուղեւորը, որը կը մասնակցի զբօսաշրջային նպատակներով մարդկանց Լուսնի շուրջը պտտելու ծրագրին, կը լինի ճապոնացի միլիարդատէր, արւեստի գործերի կոլեկցիոներ Իւսակու Մաեձաւան: Այս մասին յայտարարել է ընկերութեան հիմնադիր Իլոն Մասկը:

Աւելի վաղ «SpaceX» ընկերութիւնը յայտարարել էր, որ ընտրել է ուղեւոր՝ Լուսնի շուրջն առաջին զբօսաշրջային թռիչքի համար, սակայն չէր նշել յաջողակի անունը՝ խոստանալով աւելի մանրամասն տեղեկութիւն տրամադրել սեպտեմբերի 17-ին:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ընկերութեան հիմնադրի խօսքով՝ առաջին զբօսաշրջային թռիչքը կը տեւի 4-5 օր: Մասկը չի նշել, թէ երբ է նախատեսւում այն իրականացնել, սակայն Մաեձաւայի խօսքով՝ թռիչքը տեղի կունենայ 2023 թւականին:

«2023 թւականին (թռիչքի) տիրոջ կարգավիճակով ես հրաւիրում եմ արւեստի 6-8 ներկայացուցչի՝ միանալու ինձ դէպի Լուսին կատարւելի թռիչքի ժամանակ»,- յայտարարել է Մաեձաւան՝ յոյս յայտնելով, որ ճանապարհորդութիւնը ոգեշնչման աղբիւր կը հանդիսանայ իր հիւրերի համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։