Հա

Այլ

01/10/2018 - 08:10

Ասիական էլիտայի քմահաճոյքները. 300 հազար դոլարանոց ձուկ

Ասիական էլիտայի համար կարգավիճակի խորհրդանիշ եւ համատարած մոլագարութիւն է դարձել հազւադէպ էկզոտիկ ձուկը։ Արովանա (Arowana) ձկան համար, որ համարւում է աշխարհի ամենաթանկարժէք ծովամթերքներից մէկը, ոմանք պատրաստ են 300 հազար դոլար վճարել։

«alikonline.ir» - Ասիական էլիտայի համար կարգավիճակի խորհրդանիշ եւ համատարած մոլագարութիւն է դարձել հազւադէպ էկզոտիկ ձուկը։ Ըստ «news.am»-ի՝ «CNBC»-ը գրում է, որ արովանա (Arowana) ձկան համար, որ համարւում է աշխարհի ամենաթանկարժէք ծովամթերքներից մէկը, ոմանք պատրաստ են 300 հազար դոլար վճարել։

Երիտասարդ արովանա Սինգապուրում կարելի է գնել 33 դոլարով, մինչդեռ հազւադէպ արովանա-ալբինոսը կարող է 70 հազար դոլար արժենալ։

Արովանան յայտնի է նաեւ որպէս «վիշապ ձուկ»։ Այն ապրում է Հարաւարեւելեան Ասիայի ողջ տարածքում եւ կարող է հասնել 1 մետրի։

Շատերը համարում են, որ ձուկը յաջողութիւն եւ հարստութիւն է բերում։ Առասպելներ են շրջում, թէ արովանան կարող է, իրեն զոհաբերելով, դուրս թռչել ակւարիումից, որպէսզի տէրերին զգուշացնի կոմերցիոն վատ գործարքների կամ այլ վտանգների մասին։

«Անհետացող տեսակների մասին» օրէնքով պաշտպանւած ասիական արովանան համարեայ անհետացել է վայրի բնութիւնից։ 1975 թ․ 183 երկրներ պայմանագիր են ստորագրել ձկանը հազւագիւտ տեսակների շարքը դասելու եւ նրա միջազգային առեւտուրը արգելելու մասին։

Պայմանագիրը նպաստել է, որ արովանան շքեղ ապրանք դառնայ։ Յայտնւել է բարգաւաճող «սեւ շուկայ»։ Սինգապուրում, որը կարող է հպարտանալ հյանցագործութիւնների ցածր մակարդակով, մի անգամ արովանայի գողութեան 4 դէպք է գրանցւել՝ մէկ շաբաթւայ ընթացքում։

Մալայզիայում 5 արովանա էին գողացել մի կնոջ տնից, մէկ ուրիշի ակւարիումը տանելու համար տիրոջը սպանել էին։ Այս ձկների համար կազմակերպւող մրցոյթներում «մասնակիցներին» պահպանում են զինւած մարդիկ։

Յարակից լուրեր

  • Ուշ երեկոյեան ի՞նչ մթերքներ է կարելի ուտել
    Ուշ երեկոյեան ի՞նչ մթերքներ է կարելի ուտել

    Նախկինում շատերը համոզւած էին, որ չի կարելի ուտել ժամը 18-ից յետոյ: Հիմա արդէն յայտնի է, որ երեկոյեան կարելի է ուտել, սակայն ամենեւին ոչ բոլոր մթերքները: Ձեզ ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնք կարելի է ուշ երեկոեան ուտել, եւ որոնք ձեզ չեն գիրացնի:

  • ԱՄՆ-ում սատկել է աշխարհի ամենածեր ակւարիումային ձուկը
    ԱՄՆ-ում սատկել է աշխարհի ամենածեր ակւարիումային ձուկը

    ԱՄՆ Չիկագօ նահանգի օկեանարիումում սատկել է աշխարհի ամենածեր ակւարիումային ձուկը: Ինչպէս տեղեկացնում է «news.am»-ը՝ այս մասին տեղեկացնում է «Sky News»-ը։ «Granddad» («Պապիկ») մականունով ձուկն աւելի քան 90 տարեկան էր։

  • Ամենանիհարեցնող մթերքը կարտոֆիլն է
    Ամենանիհարեցնող մթերքը կարտոֆիլն է

    Գիտնականները կազմել են ամենայագեցնող եւ միաժամանակ ցածր կալորիականութեամբ մթերքների ցանկը, որոնց օգնութեամբ կարելի է խուսափել աւելորդ քաշից:
    Ցանկում առաջին տեղն է զբաղեցնում կարտոֆիլը: Դրա միջին չափի մէկ հատը պարունակում է ընդամէնը 161 կիլոկալորի: Ընդորում, ոչ ոք չի կարող ժխտել այս մթերքի օգտակար յատկութիւնները: 

  • Վրաստանը շարունակում է գնել Հայաստանից արտածւող կենդանի ձկան ամբողջ ծաւալը
    Վրաստանը շարունակում է գնել Հայաստանից արտածւող կենդանի ձկան ամբողջ ծաւալը

    Հայաստանից կենդանի ձկների արտածման ծաւալը 2013 թւականի առաջին կիսամեակում նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ՝ շուրջ 5 տոկոսով աճել է: ՀՀ կառավարութեանն առընթեր Պետական եկամուտների կոմիտէի տւեալներով՝ 2013 թւականի առաջին կիսամեակում Հայաստանից արտածւել է 9,8 տոննա կենդանի ձուկ՝ 67 հազար 100 դոլար ընդհանուր մաքսային արժէքով, եւ այդ ամբողջ ծաւալն արտածւել է Վրաստան: 

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։