Հա

Այլ

03/10/2018 - 08:00

Իսպանիայում ցուցադրւել է աշխարհում առաջին «Hyperloop» ուղեւորատար կապսուլը

Ամերիկեան «Hyperloop Transportation Technologies» ընկերութիւնը, որը զբաղւում է «Hyperloop» գերարագընթաց գնացքների ստեղծման նախագծով, ներկայացրել է աշխարհում առաջին իրական չափերի ուղեւորատար կապսուլը՝ գաղտնազերծելով տրանսպորտի ապագայի իր տեսլականը:

«alikonline.ir» - Ամերիկեան «Hyperloop Transportation Technologies» ընկերութիւնը, որը զբաղւում է «Hyperloop» գերարագընթաց գնացքների ստեղծման նախագծով, ներկայացրել է աշխարհում առաջին իրական չափերի ուղեւորատար կապսուլը՝ գաղտնազերծելով տրանսպորտի ապագայի իր տեսլականը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Bloomberg»-ը, 32 մ երկարութեամբ եւ 5 տոննա քաշով կապսուլը ներկայացւել է Իսպանիայում: Սակայն նախքան իր առաջին ուղեւորութիւնը, գնացքը կուղարկւի ֆրանսիական Թուլուզ՝ տեխնիկական վերջին շտկումներն անելու համար:

Աղբիւրը մանրամասնում է, որ գրեթէ ամբողջութեամբ կոմպոզիտ նիւթից ստեղծւած կապսուլը ստացել է «Quintero One» անւանումը: Նշւում է, որ գնացքը կը կարողանայ մէկ օրում աւելի քան 160 հազար ուղեւոր տեղափոխել:

«Hyperloop» տեխնոլոգիան ճանաչում է ստացել ամերիկացի միլիարդատէր Իլոն Մասկի շնորհիւ, որն առաջարկել է հետաքրքրւած ընկերութիւններին զբաղւել գերարագընթաց տրանսպորտային համակարգի ստեղծմամբ:

Ծրագիրը ենթադրում է աւելի քան 1.200 կմ/ժ արագութեամբ գնացքների ստեղծում: Դրանք շարժւելու են փակ խողովակով ու կարողանալու են նման արագութիւն զարգացնել ռելսերի շփման ու օդի դիմադրողականութեան բացակայութեան շնորհիւ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։