Հա

Այլ

04/10/2018 - 08:00

«Caviar»-ը ներկայացրել է «iPhone XS Max»-ի 15 հազար դոլարանոց տարբերակը

Սմարթֆոնների լիւքս դասի թիւնինգաւորմամբ զբաղւող «Caviar» ռուս-իտալական ընկերութիւնը ներկայացրել է ամերիկեան «Apple» բրենդի նոր «iPhone»-ի աւելի ճոխ տարբերակները:

«alikonline.ir» - Սմարթֆոնների լիւքս դասի թիւնինգաւորմամբ զբաղւող «Caviar» ռուս-իտալական ընկերութիւնը ներկայացրել է ամերիկեան «Apple» բրենդի նոր «iPhone»-ի աւելի ճոխ տարբերակները:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Luxury Launches» կայքը, «Caviar»-ը ցուցադրել է «Maximum Collection» հաւաքածուն, որում ներառւած են «iPhone XS Max 512 GB» մոդելի թանկարժէք տարբերակները:

Հաւաքածուի ամենամատչելի մոդելն արժէ 5.200 դոլար: Այն կոչւում է «Maximum Ultralight»: Հեռախօսը պատրաստւած է թեթեւ ածխածնից:

Յաջորդ նմուշը կոչւում է «Maximum Invincible»: Այն պատրաստւած է տիտանից ու, ստեղծողների խօսքով, այնքան ամուր է, որ անխոցելի է անգամ արձակւած փամփուշտի համար: Հեռախօսն արժէ 5.500 դոլար:

Հաւաքածուի զարդը «Maximum Fine Gold» մոդելն է, որը պատրաստւած է ոսկուց ու արժէ 15.340 դոլար:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։