Հա

Այլ

04/10/2018 - 08:20

«Peugeot»-ն գաղտնազերծել է իր էլեկտրական մոդելի նախատիպը

Ֆրանսիական «Peugeot» ընկերութիւնը Փարիզի աւտոսրահում ցուցադրել է իր «e-Legend» էլեկտրական մոդելի կոնցեպտային տարբերակը:

«alikonline.ir» - Ֆրանսիական «Peugeot» ընկերութիւնը Փարիզի աւտոսրահում ցուցադրել է իր «e-Legend» էլեկտրական մոդելի կոնցեպտային տարբերակը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում է «korrespondent.net»-ը, մեքենան առանձնանում է ինքնատիպ դիզայնով՝ ոճայնութեամբ «առիւծի չանչեր» յիշեցնելով:

Կոնցեպտն ստեղծւել է «Peugeot 504» դասական մոդելի հիման վրայ: Դիմացի ալիւմինէ մասերը միաւորւում են չժանգոտող պողպատից պատրաստւած քրոմապատ թափարգելով: Մեքենայի երկարութիւնը կազմում է 4650 մմ., բարձրութիւնը՝ 1370 մմ.:

Ինտերիերում կիրառւել է բրոնզի, մետաքսէ վելիւրի, «Paldao» էկզոտիկ փայտի եւ ժամանակակից գործւածքի համադրութիւնը:

Մեքենան համալրւած է 456 ձիաուժ հզօրութիւն զարգացնող էլեկտրաշարժիչով: 100 կմ/ժամ արագութիւնը էլեկտրամեքենան զարգացնում է 4 վայրկեանում, առաւելագոյն արագութիւնը 220 կմ/ժամ է: Առանց վերալիցքաւորման մեքենան կարող է 600 կմ. տարածութիւն յաղթահարել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։