Հա

Այլ

04/10/2018 - 08:05

«Microsoft»-ում տեղի է ունեցել «Surface» շարքի նոր սարքերի շնորհանդէսը

«Microsoft»-ը ներկայացրել է «Surface» շարքի նոր սարքերը՝ «Surface Pro 6» պլանշետը, «Surface Laptop 2» նոութբուքը, սենսորային էկրանով «Surface Studio 2» մոնոբլոկը եւ «Surface Headphones» ականջակալները: 

«alikonline.ir» - «Microsoft»-ը ներկայացրել է «Surface» շարքի նոր սարքերը՝ «Surface Pro 6» պլանշետը, «Surface Laptop 2» նոութբուքը, սենսորային էկրանով «Surface Studio 2» մոնոբլոկը եւ «Surface Headphones» ականջակալները: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, հաղորդւում է կորպորացիայի բլոգում:

Նաեւ յայտարարւել է «Windows 10»-ի նորացման թողարկման մասին:

12.3-դեոյմանոց էկրանով «Surface Pro 6»-ը հանդերձել են «Intel Core» ութերորդ սերնդի պրոցեսորով, պլանշետն ստացել է 8 մեգապիկսելով հիմնական խցիկ: Սարքն այժմ կարող է աշխատել մինչեւ 13.5 ժամ: Նւազագոյն արժէքը կը կազմի 899 դոլար: «Surface Laptop 2»-ը նոյնպէս հանդերձւած է ութերորդ սերնդի «Intel Core» պրոցեսորով: Մշակողները մեծացրել են 13.5-դեոյմանոց էկրանով նոութբուքի արտադրողականութիւնը, եւ այժմ այն կարող է աշխատել մինչեւ 14.5 ժամ: Դրա նախնական արժէքը կազմում է 999 դոլար:

28-դեոյմանոց էկրանով «Surface Studio 2» մոնոբլոկը մշակւել է որպէս սարք ստեղծագործութեան համար, այն ամենաարագագործն է դարձել այս շարքում, նշւում է բլոգում: Ինչպէս ճշտւում է, դրա արտադրողականութիւնն աճել է մինչեւ 50 տոկոսով: Մոնոբլոկի նւազագոյն արժէքը կը կազմի 3499 դոլար:

Բացի այդ, «Microsoft»-ը թողարկել է «Surface Headphones» ականջակալները՝ աղմուկը խլացնող գործառոյթով: Նաեւ մշակողները նախատեսել են աւտոմատ դադարի օպցիա՝ դրանք գլխի վրայից հանելիս: Ականջակալների սկզբնական գինը կազմում է 349 դոլար: «Windows 10 October 2018 Update» օպերացիոն համակարգի նորացւած տարբերակը, ինչպէս նշում են «Microsoft»-ում, օգտատէրերին թոյլ կը տայ «աննկատ կերպով մէկ սարքից միւսն անցնել եւ յաղթահարել խզումը «iOS» եւ «Android» բազայի վրայ աշխատող սարքերի եւ անհատական համակարգիչների միջեւ: Նաեւ մշակողները գործարկել են Intelligent Security Graph կորպորատիվ մակարդակի համակարգը եւ մեքենայական ուսուցման տեխնոլոգիան՝ անձնական տեղեկատւութեան անվտանգութեան ապահովման համար: Դրա համար «Family Safety»-ի գործառոյթները միացւել են «Microsoft Launcher»-ին, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։