Հա

Այլ

04/10/2018 - 08:15

Աշխարհի խոշորագոյն ռադիոհեռադիտակը Հարաւային Աֆրիկայից սկսել է այլմոլորակայինների որոնումները

«MeerKAT» ռադիոաստղադիտարանը, որի կառուցումը Հարաւաֆրիկեան Հանրապետութիւնում (ՀԱՀ) պաշտօնապէս աւարտւել է այս ամռանը, միացել է «Breakthrough Listen» նախագծին եւ սկսել այլմոլորակայինների այն հնարաւոր ազդանշանների որոնումների դիտարկումները, որոնք գալիս են մեր Գալակտիկայի միլիոնաւոր աստղերից:

«alikonline.ir» - «MeerKAT» ռադիոաստղադիտարանը, որի կառուցումը Հարաւաֆրիկեան Հանրապետութիւնում (ՀԱՀ) պաշտօնապէս աւարտւել է այս ամռանը, միացել է «Breakthrough Listen» նախագծին եւ սկսել այլմոլորակայինների այն հնարաւոր ազդանշանների որոնումների դիտարկումները, որոնք գալիս են մեր Գալակտիկայի միլիոնաւոր աստղերից: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

««MeerKAT»-ի հետ համագործակցութիւնն զգալիօրէն կընդլայնի «Breakthrough Listen»-ի հնարաւորութիւնները: Այժմ մեր նախագիծը հասել է իրապէս գլոբալ մակարդակի»,- յայտարարել է ռուս միլիարդատէր եւ «Breakthrough Listen»-ի հիմնադիրներից մէկը՝ Իւրի Միլնէրը, որի խօսքը մէջբերում է նախագծի մամուլի ծառայութիւնը: 2015 թւականի յուլիսի վերջին Միլնէրը եւ բրիտանացի հանգուցեալ տիեզերագէտ Ստիւէն Հոքինգը գործարկել են «Breakthrough Listen»-ի նախաձեռնութիւնը:

Դրա շրջանակներում Միլնէրը 100 մլն. դոլար է յատկացրել յաջակցութիւն արտերկրային քաղաքակրթութիւնների որոնման նախագծի, որը կառուցւել է «SETI»-ի մշակումների բազայի վրայ: Վերջին երեք տարւայ ընթացքում «Breakthrough Listen»-ի գինականներն ու ինժեներներն այլմոլորակային կեանք փնտրելու համար իրենց կողմից մշակւած սարքեր են տեղադրել «GBT» ամերիկեան հեռադիտակի, Փարքսի աստղադիտարանում դրա աւստրալական «զարմիկի» վրայ, ինչպէս նաեւ ապահովել են աշխարհի խոշորագոյն ռադիոհեռադիտակի՝ «FAST»-ի գիտական խմբի աջակցութիւնը, որը երկու տարի առաջ կառուցւել է Չինաստանում, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։