Հա

Այլ

06/10/2018 - 08:50

«ԵՄ անկախ եւ հզօր ֆինանսական կառոյցներ ձեւաւորելու լաւագոյն առիթը». Ֆրանսիայի տնտեսութեան նախարարը՝ Միջոկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու մասին

Սա լաւագոյն առիթն է ԵՄ-ի համար, որպէսզի ձեւաւորի անկախ եւ հզօր ֆինանսական կառոյցներ, որոնք կախման մէջ չեն լինի ԱՄՆ-ից:

«alikonline.ir» - Սա լաւագոյն առիթն է ԵՄ-ի համար, որպէսզի ձեւաւորի անկախ եւ հզօր ֆինանսական կառոյցներ, որոնք կախման մէջ չեն լինի ԱՄՆ-ից:

Նման կարծիք է արտայայտել Ֆրանսիայի տնտեսութեան նախարար Բրունօ Լումէրն՝ անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն եւ Իրանի դէմ պատժամիջոցների վերկանգնաման փաստին:

Ըստ նրա՝ միջազգային ասպարէզում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականութիւնը լաւագոյն շարժառիթն է «աւելի հզօր եւրոպայի ձեւաւորման համար»:

«Անկասկած, Իրանի հետ ճգնաժամը լաւագոյն առիթն է, որպէսզի ԵՄ-ն ձեւաւորի սեփական ֆինանսական անկախ կառոյցները՝ ցանկացած երկրի հետ առեւտուր անելու նպատակով»,- ասել է ֆրանսիացի նախարարը՝ յաւելելով. «Վաշինգտոնը չի կարող որոշել, թէ արդեօ՞ք մենք կարող ենք Իրանի հետ առեւտրով զբաղւել, թէ՝ ոչ»:

Լումէրը նշել է, որ Թրամփը ցանկանում է տնտեսական պատերազմ սկսել, ենթադրելով, թէ կարող է յաղթել այդ պատերազմում. «Այդ պատերազմը, սակայն, յաղթող չի ունենալու»,- յստակեցրել է նա:

Յարակից լուրեր

  • Թրամփը յայտարարել է Ռուսաստանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին. Մոսկւան արձագանգել է
    Թրամփը յայտարարել է Ռուսաստանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին. Մոսկւան արձագանգել է

    Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս կը գայ 1987թ. ԱՄՆ եւ ԽՍՀՄ ղեկավարներ Ռոնալդ Ռէյգանի ու Միխայիլ Գորբաչովի կնքած «Միջին ու փոքր հեռահարութեան հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրից: 

  • Ջէյմզ Վորլիք․ «Ղարաբաղի հարցի նկատմամբ այս աշխատակազմի կողմից հետաքրքրութեան վկայութիւն չեմ տեսնում»
    Ջէյմզ Վորլիք․ «Ղարաբաղի հարցի նկատմամբ այս աշխատակազմի կողմից հետաքրքրութեան վկայութիւն չեմ տեսնում»

    ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջէյմզ Վորլիքը չի տեսնում որեւէ վկայութիւն այն բանի, որ ԱՄՆ այժմեան աշխատատկազմը հետաքրքրւած է Լեռնային Ղարաբաղի հարցով։ Այս մասին նա յայտարարեց «Սառեցւած հակամարտութիւններ եւ Կրեմլի օրակարգը» թեմայով բանավէճի ժամանակ, որ կազմակերպւել էր «Ատլանտեան խորհուրդ» ամերիկեան վերլուծական կենտրոնի կողմից։ 

  • Իրանագէտ. «ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կարող շրջադարձային կերպով խաթարել Հայաստան-Իրան տնտեսական գործակցութիւնը»
    Իրանագէտ. «ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կարող շրջադարձային կերպով խաթարել Հայաստան-Իրան տնտեսական գործակցութիւնը»

    Իրանագէտ Վարդան Ոսկանեանն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանւած պատժամիջոցներին եւ դրանց ազդեցութեանը հայ-իրանական տնտեսական համագործակցութեան վրայ, նկատեց, որ ցանկացած պատժամիջոցային փաթեթ Հայաստանի բիզնես շրջանակների եւ Հայաստան-Իրան տնտեսական յարաբերութիւնների համար ստեղծում է որոշակի ռիսկային դաշտ։

  • Եթէ խաղաղութիւնը հողերի վերադարձով է պայմանաւորւում
    Եթէ խաղաղութիւնը հողերի վերադարձով է պայմանաւորւում

    Հետաքրքիր է, որ Միլսի յայտարարութեան յաջորդ օրը հետեւեց ՌԴ արտգործնախարարութեան խօսնակ Մարիա Զախարովայի կոշտ արձագանգը, որի մէջ ՌԴ արտաքին գերատեսչութիւնն ԱՄՆ կառավարութեանը բաց տեքստով մեղադրել է Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ: Եւ ոչ միայն: Զախարովան նաեւ հարց է տալիս՝ ի՞նչ են իրենց թոյլ տալիս ամերիկեան դեսպաններն աշխարհով մէկ, նրանք հարւածում են դեմոկրատիային, ԶԼՄ-ների ազատութեանը, քաղաքացիական հասարակութեանը, նրանք հարւածում են նաեւ հէնց իրենց՝ ցոյց տալով ԱՄՆ քաղաքական կեանքում առկայ կեղծաւորութիւնը:

  • Չինաստան-Ռուսաստան-Իրանի տնտեսութիւնն ուժեղ է ԱՄՆ-ի տնտեսութիւնից
    Չինաստան-Ռուսաստան-Իրանի տնտեսութիւնն ուժեղ է ԱՄՆ-ի տնտեսութիւնից

    Տեսնենք, թէ ինչպիսին է Իրանի տնտեսութիւնը, որով մինչեւ սեպտեմբեր այնքան «մտահոգւած էին» ԱՄՆ-ի եւ Իսրայէլի իշխանութիւնները: Ասել, թէ այդ ոլորտում իրանցիները խնդիրներ չունեն, չափազանցութիւն կը լինի: Բայց չնշել, որ չնայած ամէն տեսակի պատժամիջոցներին ու սպառնալիքներին, Իրանի տնտեսութիւնը կենդանի է եւ արագ զարգանում է, մեծ սխալ կը լինի: 

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։