Հա

Այլ

06/10/2018 - 08:00

Բրիտանիայում նորարար աւտոբուս են գործարկել, որը մաքրում է օդը

Բրիտանական «Go-Ahead» տրանսպորտային օպերատորը Սաութհեմփթոն քաղաքում նորարար աւտոբուս է գործարկել, որի տանիքին յատուկ ֆիլտր է տեղադրւած, որը մաքրում է օդի աղտոտւածութիւնն աւտոբուսի ընթացքին զուգահեռ:

«alikonline.ir» - Բրիտանական «Go-Ahead» տրանսպորտային օպերատորը Սաութհեմփթոն քաղաքում նորարար աւտոբուս է գործարկել, որի տանիքին յատուկ ֆիլտր է տեղադրւած, որը մաքրում է օդի աղտոտւածութիւնն աւտոբուսի ընթացքին զուգահեռ:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում է «korrespondent.net»-ը, տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ յատուկ սարքը վերցնում է աղտոտւած օդն ու այն անցկացնելով ֆիլտրի միջով՝ դուրս է բերում՝ թողնելով այն աւտոբուսի հետեւում:

«Այս աւտոբուսն իր երթուղով շարժւելիս տարւայ ընթացքում օդը կը մաքրի 1.7 անգամ մինչեւ 10 մետր բարձրութեամբ»,- ասել է ընկերութեան գործադիր տնօրէն Դեւիդ Բրաունը: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։