Հա

Այլ

06/10/2018 - 08:05

«Toyota»-ն 2.4 մլն. հիբրիդային մոդել է յետ կանչում ողջ աշխարհում

Ճապոնական «Toyota Motor» աւտոարտադրողը յայտարարել է ողջ աշխարհում շուրջ 2.4 մլն. հիբրիդային աւտոմեքենայ յետ կանչելու մասին:

«alikonline.ir» - Ճապոնական «Toyota Motor» աւտոարտադրողը յայտարարել է ողջ աշխարհում շուրջ 2.4 մլն. հիբրիդային աւտոմեքենայ յետ կանչելու մասին:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «INTERFAX.RU»-ն, յետկանչը պայմանաւորւած է համակարգում ի յայտ եկած անսարքութիւններով, որոնց պատճառով մեքենաները կարող են յանկարծակիօրէն կորցնել հզօրութիւնը: Ինչպէս նշէում է ընկերութեան մամլոյ հաղորդագրութեան մէջ, յետկանչը վերաբերում է նախ եւ առաջ 2008-2014 թւականներին արտադրւած «Prius» մոդելի մեքենաներին, ինչպէս նաեւ «Auris» հեթչբեքին:

Մեքենաները յետ են կանչւում, քանի որ որոշակի դէպքերում գերտաքացման պարագայում համակարգիչը թոյլ չի տալիս մեքենային անցնել «անվտանգ» ռեժիմի: Այդ ռեժիմն ակտիւանում է հիբրիդային համակարգի խափանման դէպքում եւ գործարկում է պահեստային հզօրութիւնը, որպէսզի մեքենան կարողանայ դուրս գալ ճանապարհից:

Տոկիոյի աճուրդում «Toyota»-ի բաժնետոմսերի արժէքն ուրբաթ նւազել է 0.1 տոկոսով: Տարեսկզբից ի վեր ընկերութեան կապիտալիզացումը նւազել է 3 տոկոսով՝ հասնելով 22.72 տրիլիոն իենի (200 մլրդ. դոլար):

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։