Հա

Այլ

06/10/2018 - 08:10

«BMW»-ն փորձարկել է «X6 M»սպորտային քրոսովերը

Գերմանական «BMW» ընկերութիւնն սկսել է «X6 M» քրոսովերի նոր սերնդի փորձարկումները: 

«alikonline.ir» - Գերմանական «BMW» ընկերութիւնն սկսել է «X6 M» քրոսովերի նոր սերնդի փորձարկումները: Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում է «korrespondent.net»-ը, մեքենայի դեբիւտը նախանշւած է յաջորդ տարւայ ապրիլին՝ Շանհայում կայանալիք աւտոշոուի ժամանակ:

Աւտոմեքենան ստեղծւել է «BMW»-ի «CLAR» մոդուլային հարթակի հիման վրայ: Այն համալրւելու է լիաքարշակ համակարգով:

Քրոսովերի հզօրութիւնը կը կազմի 600 ձիաուժ: Այն կը համալրւի 4.4 լիտր ծաւալային «V8» շարժիչով, որը փոխառել է «M5» մոդելից: 100 կմ/ժամ արագութիւնը մեքենան զարգացնում է 4.2 վայրկեանում, մինչդեռ առաւելագոյն արագութիւնը կազմում է 250 կմ/ժամ:

Մեքենայի արտաքինը նախորդ մոդելներից առանձնանում է հետեւի դռների, տանիքի գծերի անկիւնաձեւ տեսքով եւ թափարգելերով: Քրոսովերը համալրւել է նաեւ նոր ռադիատորի վանդակաճաղերով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։