Հա

Այլ

06/10/2018 - 08:25

Շտուտգարտի համալսարանի գրադարանում առնետները կրծել են հազարաւոր հազւագիւտ գրքեր

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքի համալսարանի գրադարանի բազմաթիւ գրքեր տուժել են առնետների զանգւածային «յարձակման» հետեւանքով. տարեսկզբից գրադարանի շէնք ներթափանցած կրծողները ոչնչացրել են շուրջ 8 հազար գիրք, դրանց թւում են հազւագիւտ ու հին գրքեր, որոնք հրատարակւած են եղել դեռեւս անցեալ դարում:

«alikonline.ir» - Գերմանիայի Շտուտգարտ քաղաքի համալսարանի գրադարանի բազմաթիւ գրքեր տուժել են առնետների զանգւածային «յարձակման» հետեւանքով. տարեսկզբից գրադարանի շէնք ներթափանցած կրծողները ոչնչացրել են շուրջ 8 հազար գիրք, դրանց թւում են հազւագիւտ ու հին գրքեր, որոնք հրատարակւած են եղել դեռեւս անցեալ դարում:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս գրում է «lenta.ru»-ն, ոչնչացւած գրքերի թւում են 1970-80-ական թւականներին հրատարակւած մի շարք գիտական աշխատութիւններ, ինչպէս նաեւ տնտեսական, իրաւագիտական ու սոցիոլոգիայի ոլորտների կարեւոր աշխատութիւններ:

Գրադարանի ներկայացուցիչները պատմել են, որ որոշ գրքեր այնպէս են աղտոտւած առնետների կեղտով, որ դրանք անհնար է մաքրել:

Գրադարանի աշխատակիցները վնասի ընդհանուր չափը գնահատում են ոչ պակաս, քան 200 հազար եւրօ:

Գրադարանում համոզւած են, որ շէնքի տարածքում այդքան շատ առնետների յայտնւելը կապւած է հարեւանութեամբ գտնւող այգու հետ, որտեղ քաղաքացիները յաճախ են աղբ թողնում:

Այգու մաքրութիւնն իրականացւում է շաբաթական մէկ անգամ, իսկ մնացեալ օրերին գետնին յաճախ կարելի է նկատել սննդի մնացորդներ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։