Հա

Այլ

07/10/2018 - 08:00

Բենքսիի նկարն ինքնաոչնչացւել է «Sotheby’s»-ում 1.4 միլիոն դոլարով վաճառւելուց յետոյ

Բենքսիի ամենայայտնի նկարներից մէկը՝ «Փուչիկով աղջիկը»-ն ինքնաոչնչացւել է Լոնդոնում «Sotheby’s» աճուրդում վաճառւելուց անմիջապէս յետոյ: 

«alikonline.ir» - Բենքսիի ամենայայտնի նկարներից մէկը՝ «Փուչիկով աղջիկը»-ն ինքնաոչնչացւել է Լոնդոնում «Sotheby’s» աճուրդում վաճառւելուց անմիջապէս յետոյ: Այդ մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «BBC»-ն:

Նկարը գնահատւում էր մօտ 250-400 հազար դոլար, սակայն աճուրդի ժամանակ այն վաճառւել է 1.4 միլիոն դոլարով:

Նկարը դրւած է եղել ոսկեգոյն շրջանակի մէջ, որի մէջ էլ, ինչպէս պարզւել է, ներդրւած է եղել թուղթ կտրող սարք: Մուրճի հարւածից անմիջապէս յետոյ նկարի շրջանակում միացել է թուղթը կտրող գործիքը, որը նկարը կտրել փոքր շերտերով:

«Sotheby՛s»-ի ներկայացուցիչներն արդէն կապւել են գնորդի հետ, նա «զարմացած» էր, այժմ քննարկւում են հետագայ գործողութիւնները:

Աճուրդի կաննոների համաձայն՝ գնորդն իրաւունք ունի հրաժարւել լոտից, եթէ այն վնասւած է: Սակայն չի բացառւում, որ նկարը ոչնչացնելու ակցիան միայն կը բարձրացնի նկարի արժէքը:

Նշենք, որ նկարիչ Բենքսին տեսանիւթ է հրապարակել, որում ցուցադրել է, թէ ինչպէս է իր յայտնի նկարներից մէկը պատրաստել ինքնաոչնչացման:

«Մի քանի տարի առաջ ես նկարի շրջանակում գաղտնի սարք եմ տեղադրել այն դէպքի համար, եթէ այն երբեւէ յայտնւի աճուրդում»,- գրել է Բենքսին «Instagram»-ում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։