Հա

Այլ

08/10/2018 - 08:00

2 մլն. դոլար. ներկայացւել է «Rolls Royce Cullinan» զրահապատ լիմուզինը

Լիւքս դասի մեքենաների արտադրութեամբ զբաղւող բրիտանական «Rolls-Royce» ընկերութիւնն այս տարւայ մայիսին ներկայացրել է իր առաջին արտաճանապարհային մոդելը՝ «Rolls-Royce Cullinan»-ը: 

«alikonline.ir» - Լիւքս դասի մեքենաների արտադրութեամբ զբաղւող բրիտանական «Rolls-Royce» ընկերութիւնն այս տարւայ մայիսին ներկայացրել է իր առաջին արտաճանապարհային մոդելը՝ «Rolls-Royce Cullinan»-ը:

Այժմ «Klassen» ընկերութիւնը, որը զբաղւում է լիւքս դասի մեքենաները լիմուզինների վերածելով, ներկայացրել է թանկարժէք մոդելի նոր տարբերակը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Luxury Launches» կայքը, նոր «Rolls-Royce Cullinan» լիմուզինը զրահապատ է ու աւելի քան 6մ-ով երկար օրիգինալ մոդելից:

Ինչ վերաբերում է մեքենայի տեխնիկական բնութագրին, ապա այն փոփոխութեան չի ենթարկւել: Փոխադրամիջոցը համալրւած է 6.75 լ աշխատանքային ծաւալով, 563 ձիաուժ հզօրութեամբ «V12» շարժիչով:

Նշւում է, որ լիմուզինն արժէ 2.08 մլն. դոլար, մինչդեռ սովորական «Rolls-Royce Cullinan»-ի գինը մեկնարկում է 325.000 դոլարից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։