Հա

Այլ

08/10/2018 - 08:05

«Christie’s»-ը 150 հազար դոլարով աճուրդի կը հանի Էյնշտէյնի «Աստծու նամակ»-ը

20-րդ դարի ամենակարեւոր ձեռագրերից մէկը 150 հազար դոլար մեկնարկային գնով աճուրդի կը հանւի բրիտանական «Christie’s» աճուրդի տան կողմից:

«alikonline.ir» - 20-րդ դարի ամենակարեւոր ձեռագրերից մէկը 150 հազար դոլար մեկնարկային գնով աճուրդի կը հանւի բրիտանական «Christie’s» աճուրդի տան կողմից: Ըստ «tert.am»-ի՝ գրում է «Luxury Launches»-ը՝ մանրամասնելով, որ խօսքը ֆիզիկոս Ալբերտ Էյնշտէյնի՝ Աստծու, կրօնի, փիլիսոփայութեան թեմայով գրւած նամակի մասին է:

Նամակում 20-րդ դարի մեծագոյն ֆիզիկոսը գրում է կրօնի նկատմամբ իր վերաբերմունքի, հրեական ծագման, կեանքի իմաստի անվերջ որոնման մասին:

«Christie’s»-ի պաշտօնական յայտարարութիւնում նշւում է, որ աճուրդի հանւելիք նմուշը «Կրօնն ընդդէմ գիտութեան» յաւերժական բանավէճի կարեւորագոյն հանգոյցներից մէկն է:

Հետաքրքրական է, որ նմուշը յաճախ անւանում են «Աստծու նամակ»: Էյնշտէյնն այն գրել է մահից մէկ տարի առաջ (1955թ.):

«Ինձ համար Աստւած բառը ոչ այլ ինչ է, եթէ ոչ մարդկային թուլութեան արդիւնք եւ դրա արտայայտում, իսկ Աստւածաշունչն էլ՝ բաւական պրիմիտիւ լեգենդների հաւաքածու:

Դրա մեկնաբանութեան ոչ մի տեսակ չի կարող ստիպել ինձ փոխել կարծիքս»,- նամակում գրել է գիտնականը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։